ԵՄ-ն Մինսկին մեղադրել է ժողովրդավարական պարտականությունների խախտման մեջ
Մինսկի գործողությունները հակասում են ժողովրդավարան պարտականություններին ու ԵՄ-ն մտադիր է Բելառուսի հետ իր հարաբերությունները կառուցելիս՝ հիմք ընդունել հենց իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար իրավունքների պահպանումը, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ։
«Վերջին օրերին մենք անընդհատ հաղորդագրություններ ենք ստանում տարբեր մեղադրանքներով ձերբակալությունների ու կանխիչ կալանավորումների մասին։ Լրագրողներին պատժում էին իրադարձությունների լուսաբանման համար»,- ասվում է փաստաթղթում։
ԵՄ-ի կարծիքով «խոսքի ու հանրահավաքների ազատության նկատմամբ նման ճնշումները հակասում են Բելառուսի կողմից հայտարարված ժողովրդավարության քաղաքականությանն ու նրա ստանձնած միջազգային պարտականություններին»։
«Չնայած միջազգային համայնքի կողմից զսպվածության կոչերին նախօրեին ու այսօրվա իրադարձությունների ընթացքում անվտանգության ծառայությունների արձագանքը անկանոն ու անհամարժեք է եղել»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը։
Նա կոչ է արել ազատ արձակել «վերջերս ձերբակալված բոլոր խաղաղ քաղաքացիներին»։
«Քայլերը, որոնք Բելառուսի կձեռնարկի համընդհանուր հիմնարար ազատությունները, իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները պահպանելու ուղղությամբ, կմնան առանցքային այդ երկրի հետ ԵՄ հարաբերությունների կառուցման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...