Էստոնիայում կոմունիզմի զոհերի հուշակոթող կտեղադրվի
Էստոնիայում, 2018 թվականին, կոմունիզմի զոհերի հուշարձան կտեղադրվի։ Այս մասին, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, պատմել է արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն՝ Էստոնացիներին Սիբիր աքսորելու տարելիցին նվիրված միջոցարռման ժամանակ։
«1949 թվականի մարտի աքսորը հանցավոր եղեռնագործություն էր մեր ժողովրդի դեմ։ Մենք երբեք չենք մոռանա զոհերին, պետք է հիշենք նաեւ մարդկության դեմ հանցագործներին։ Մյուս տարի մենք կբացենք կոմունիզմի զոհերի «Մաարյանյաէ» հուշակոթողը, որտեղ փորագրված կլինեն բոլոր զոհերի անունները»,– հայտարարել է նախարարը։
2008 թվականին, երկրի այն ժամանակվա նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը` էստոնացիների աքսորը ցեղասպանություն եւ մարդկության նկատմամբ հանցագործություն էր անվանել։
1949 թվականի մարտի 25-29-ին, ԽՍՀՄ նախարարների խորհրդի որոշմամբ, ավելի քան 22 հազար էստոնացիներ, այդ թվում՝ կանայք, ծերեր եւ երեխաներ, Էստոնիայից աքսորվեցին Կրասնոյարսկի, Նովոսիբիրսկի, Իրկուտսկի եւ Օմսկի մարզեր։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...