ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Վրաստանից Հայաստան ռազմական շարասյուն անցնելու մասին հաղորդագրությունները
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանից Աբխազիա С-300 զենիթահրթիռային համալիրներ ուղարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Քարոզչական աղմուկի համար առիթ է դառնում ամեն ինչ՝ եւ Աբխազիայի օրինաչափ որոշումը՝ օպտիմիզացնել անցակետերի թիվը Վրաստանի հետ իր սահմանին, եւ երկկողմանի համաձայնագիրը, որը Հարավային Օսեթիայի քաղաքացիներին թույլ է տալիս անհատական պայմանագրերով ծառայել ռուսական բանակում, եւ իբր թե Աբխազիայում հավելյալ С-300 դիվիզոնի տեղակայման մասին լուրերը։ Եւ արդեն ամբողջությամբ ֆանտաստիկ մի պատմություն՝ Վրաստանից Հայաստան ռազմական շարասյուն անցնելու մասին», - ասվում է ՌԴ ԱԳն կայքի հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ ամբողջ քաղաքական թատրոնը նվիրված է մարտի 28-29-ին Ժնեւում կայանալիք քննարկումների հերթական փուլին։
«Ըստ երեւույթին, Թբիլիսին պատրաստվում է շարունակել ժնեւյան հարթակում եկխոսության սաբոտաժը։ Ահա եւ ձեւավորվում է ճիշտ ժամանակին համապատասխան առճակատային- հիստերիկ մթնոլորտ», - ասվում է հաղորդագրությունում։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...