«Ռեալը» երեկոյան կհայտարարի Զիդանի վերադարձի մասին
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կգլխավորի Մադրիդի «Ռեալը» արդեն այսօր: Այս մասին գրում են միջազգային մի շարք պարբերականներ:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Սանտիագո Սոլարիի պաշտոնանկության ու Զիդանի նշանակման մասին կհայտարարվի Երևանի ժամանակով 21:00-ին:
«Ռեալի» գլխավոր մարզչի կարգավիճակում առաջին մարզումը Զիդանը կանցկացնի երեքշաբթի օրը՝ մարտի 12-ին:
Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետն ավելի վաղ արդեն մարզել է «Ռեալը» 2016-ից 2018 թվականներին: Նրա գլխավորությամբ «Արքայական ակումբը» 3 անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգան: «Ռեալի» ղեկին Զիդանն անցկացրել է 149 խաղ, հաղթել դրանցից 104-ը, կրել 29 պարտություն, ունեցել 16 ոչ-ոքի, նվաճել 9 տիտղոս:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, Իսպանիայի Գավաթի խաղարկությունից, իսկ Իսպանիայի առաջնությունում 12 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»:
«Սերուցքայինների» հերթական խաղը Լա Լիգայում մարտի 16-ին է՝ «Սելտայի» հետ:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին