Ֆուտբոլիստները հոսպիտալացվել են կայծակի հարվածից հետո
Բրազիլական «Նասյոնալ դե Սան-Դոմինգուշ» թիմի մարզման ժամանակ խաղադաշտը կայծակնահարվել է, հայտնում է Globo Esporte-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ` մարտի 8-ին, Սանտա-Կիտերիա քաղաքում, երբ բրազիլական ակումբի ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի:
Հարվածից հետո ֆուտբոլիստները կորցրել են գիտակցությունն ու ընկել խոտածածկին:
«Ես միայն կարողացա վառ գիծ տեսնել, ինչից հետո անմիջապես ընկա խոտածածկին: Ես մտածեցի, որ նրանք բոլորը մահացել են»,- նշել է թիմի ֆուտբոլիստ Էլտոն Մենդոնսա Բորխեսը, որը չի տուժել կայծակի հարվածից, քանի որ դաշտից դուրս է գտնվել:
Արդյունքում բրազիլական թիմի երեք ֆուտբոլիստ տեղափոխվել է հիվանդանոց: Բուժզննումից հետո նրանք դուրս են գրվել:


















































«Այլմոլորակային» մողեսները հարձակվել են ամերիկացիների վրա
Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ)
Մեդուզային օդ նետող դելֆինը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է լուսանկարել
Ալյասկայում որմզդեղնը տապից պաշտպանվելու հիանալի միջոց է գտել (տեսանյութ)
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...