Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի հավաքական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի մեկնարկային տուրերի հանդիպումների համար ազգային թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստների, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Ցուցակում տեղ է գտել նաեւ 31-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն ակումբ չունի վերջին շրջանում: Հավաքական է հրավիրվել նաեւ արգենտինական «Աթլետիկո Ուրականի» 23-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:
Արսեն Բեգլարյան, «Լուչ» (Բելառուս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Անդրե Կալիսիր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)
Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)
Գեւորգ Ղազարյան, «Շավիշ» (Պորտուգալիա)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Արաս Օզբիլիս, «Վիլեմ Երկրորդ » (Հոլանդիա)
Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)
Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)
Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)
Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)
Յուրա Մովսիսյան - առանց ակումբի


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...