«Ռեալը» բանակցում է Մոուրինյոյի հետ եւ ցանկանում է նշանակել արդեն այս շաբաթ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն սկսել է բանակցությունները պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալ Ժորժե Մենդեշի հետ եւ ցանկանում է արդեն այս շաբաթ փոխել մարզիչին՝ պաշտոնանկ անելով արգենտինացի Սանտյագո Սոլարիին եւ նշանակելով Մոուրինյոյին, հաղորդում է իսպանական AS-ը։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Ամստերդամի «Այաքսից» տանը 1։4 հաշվով պարտվելուց եւ պայքարից դուրս մնալուց հետո Պերեսը չի ցանկանում Սոլարիին վստահել մրցաշրջանի ավարտը։
Մոուրինյոյից բացի, «Ռեալը» դիտարկում է նաեւ Զինեդին Զիդանի, Մասիմիլիանո Ալեգրիի եւ Յուրգեն Կլոպի տարբերակները, սակայն երեքն էլ հնարավոր չեն մինչեւ ամառ։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին