ՈւԵՖԱ-ն կարող է որակազրկել Նեյմարին
ՈւԵՖԱ-ն առաջիկա օրերին որոշում կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի նկատմամբ կարգապահական գործ հարուցելու վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում արած գրառումով քննադատել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ՊՍԺ - «Մանչեսթեր Յունայթեդ» պատասխան հանդիպման մրցավարներին ավելացված ժամանակում կրկնապատկերը դիտելուց հետո ֆրանսիական թիմի դարպասին նշանակած 11 մետրանոցի համար։
«Դա խայտառակություն է։ Ֆուտբոլից ոչինչ չհասկացող չորս մարդ հեռուստացույցի մոտ դիտում են դրվագի դանդաղեցված կրկնապատկերը։ Այնտեղ չկար 11 մետրանոց։ Կիմպեմբեն չէր կարող ձեռքը դնել մեջքին»,- գրել է Նեյմարն Ինստագրամում։ Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով չէր մասնակցում խաղին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատասխան խաղում հաղթել է 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին խաղում ՊՍԺ-ն Անգլիայում հաղթել էր 2։0 հաշվով։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին