Ռուսաստանում բազմազավակ ընտանիքը գողացել եւ կերել է հարեւանի շանը
Օրենբուրգի շրջանում բազմազավակ ընտանիքը գողացել եւ կերել է ուրիշի շանը։ Ինչպես հաղորդել են շրջանի ոստիկանությունից, իրավապահներին է դիմել Կումակսկոյե գյուղի բնակչուհին, ով հայտնել է, որ կորել է իր կես տարեկան գերմանական հովվաշունը։
Ոստիկանները գողության մեջ կասկածել են բազմազավակ ընտանիքի 39-ամյա կնոջը։ Կինը հարեւանների տնից գողացել է նրանց շանը։
«Ոստիկանության աշխատակիցներին կինը բացատրել է, որ շանը կերել են ընտանիքով»,– ասվում է ներքին գործերի տարածքային վարչության հայտարարության մեջ։
Քանի որ ռուսաստանի օրենսդրությամբ ընտանի կենդանիները ունեցվածք են համարվում, քրեական գործ է հարուցվել՝ գողության հոդվածով։ Կենդանիների նկատմամբ դաժանության մասով գործ չի հարուցվել։
Արդյունքում կինը դատապարտվել է վեց հազար ռուբլի տուգանքով։
Ոստիկանները նշում են, որ կնոջ բազմազավակ ընտանիքը որևէ տեղ հաշվառված չի եղել, բայց նրան այցելել են իրավապահները եւ խնամակալության մարմինները։ Թե ինչու է ընտանիքը այնքան սոված մնացել, որ շուն է կերել, իրավապահները չեն պարզաբանում։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...