Մյուլերը, Հումելսը եւ Բոատենգն այլեւս չեն հրավիրվի Գերմանիայի հավաքական
Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը այլեւս Բունդեսթիմ չի հրավիրի Մյունխենի «Բավարիայի» խաղացողներ Ժերոմ Բոատենգին, Թոմաս Մյուլերին եւ Մատս Հումելսին։
«2019 թվականը Գերմանիայի հավաքականի համար նոր մեկնարկի ժամանակ է։ Մենք ցանկանում ենք արմատական փոփոխություններ կատարել թիմում եւ շարունակել այն, ինչը սկսել ենք անել անցած տարի, երբ Բոատենգը, Հումելսը եւ Մյուլերը չհայտնվեցին կազմում։ Ես մտադիր եմ այլեւս նրանց չհրավիրել։ Ինձ համար կարեւոր էր իմ որոշումը բացատրել «Բավարիայի» ֆուտբոլիստներին։ Ես այդ մասին նրանց հայտնել եմ երկուշաբթի Մյունխենում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Մենք ցանկանում ենք ազգային թիմին տալ նոր դեմք։ Վստահ եմ, որ սա ճիշտ քայլ է»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը։
Բոատենգը, Հումելսը եւ Մյուլերը Գերմանիայի հավաքականի հետ դարձել են 2014թ․ աշխարհի չեմպիոն։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին