Թուրքիայում ֆուտբոլիստն ածելիով մտել է դաշտ ու վնասել մրցակցի խաղացողներին (տեսանյութ)
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի երրորդ դիվիզիոնի առաջնության` «Ամեդսպոր» և «Սակարյասպոր» թիմերի միջև խաղում, գրում է РИА «Новости»-ն:
«Ամեդսպորի» ֆուտբոլիստ Մանսուր Չալարն աննկատ իր հետ սուր ածելի է դաշտ դուրս բերել: Ֆուտբոլիստն այն պահել է ձեռքի մեջ և խաղից առաջ միմյանց ձեռքսեղման ժամանակ սկսել է վնասել մրցակիցներին:
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է` ինչպես է մարզիկը մի քանի անգամ հարվածներ հասցնում մրցակիցներին: «Սակարյասպորի» ֆուտբոլիստները միանգամից չեն զգացել հարվածները, բայց խաղից հետո կտրվածքների լուսանկարները տեղադրել են համացանցում:
«Ամեդսպորի» ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց ֆուտբոլիստը նման բան չի արել և որ այդ ամենը «սուտ և կեղտոտ շշուկներ» են Չալարի մասին: Այդ հայտարարությունն ակումբի մամուլի քարտուղարությունը հրապարակել է Թվիթերում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին