Շումախերը ձմեռն անցկացրել է Մալյորկա կղզում գտնվող 34 մլն դոլար արժողությամբ առանձնատանը
«Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Միխայել Շումախերը շարունակել է վերականգնողական բուժումը Մալյորկա կղզում իր ընտանիքին պատկանող ավելի քան 34 մլն դոլար արժողությամբ առանձնատանը, գրում է Daily Mail-ը:
«Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնի հարևանները նկատել են, թե ինչպես է Շումախերը բժիշկների խմբի ուղեկցությամբ Port d'Andratx ամառանոց ժամանում, գերմանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ նրա ընտանիքը մի քանի ամիս անց է կացրել հանգստավայրում:
Գերմանական Bunte ամսագրի համաձայն՝ Շումախերն իր ընտանիքի հետ արևոտ ամառանոց է տեղափոխվել, ինչը ևս մեկ քայլ է նրա ապաքինման ճանապարհին:
Այս տարվա հունվարին լրացել է մարզիկի ծննդյան 50-ամյակը, որի առթիվ նրա ընտանիքը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայցելով երկրպագուների ըմբռնումն այն հարցում, որ, Շումախերի ցանկության համաձայն, նրա առողջության հետ կապված մանրամասները չեն հրապարակվում:
«Ֆորմուլա 1»-ի մրցարշավորդը 2013թ.-ի դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք էր ստացել, ինչից հետո նրա համար բարձրորակ բուժում է իրականացվում:
Ըստ առկա տվյալների՝ մարզիկն անվասայլակով է տեղաշարժվում, սակայն նրա առողջական վիճակի մանրամասները գաղտնի են պահվում:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...