Ռուսաստանում օղին կթանկանա
Ռուսաստանում օղու մանրածախ վաճառքի նվազագույն գինը կդառնա 219 ռուբլի՝ 0,5 լիտրի դիմաց: Համապատասխան հանձնարարություն ՌԴ ֆինանսների նախարարությանը տվել է երկրի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը:
«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ` նախարարությունը պետք է համապատասխան հրամանագիրը պատրաստի մինչև ապրիլի 1-ը:
«Այս առաջարկը համաձայնեցված է շահագրգիռ գերատեսչությունների և շուկայի մասնակիցների հետ», - ասել է Խլոպոնինի մամուլի քարտուղար Նատալյա Պլատոնովան:
Հայտնի է, որ օղու մանրածախ վաճառքի նվազագույն գինը 190 ռուբլի է 0,5 լիտրի դիմաց:
Նշվում է, որ Ռուսաստանում օղու նվազագույն գները սահմանվում են 2009 թվականից` որպես «ստվերային» արտադրության դեմ պայքարի միջոց:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...