Մխիթարյանը գոլ է խփում, գոլային փոխանցում կատարում, բայց դա հայերին հետաքրքիր չէ
Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ:
Հետաքրքիրն այն է, որ պարզվում է, որ «Արսենալի» եւ այնտեղ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի խաղը Պրեմյեր լիգայի խաղերը հեռարձակող հեռուստաալիքին եւ ֆուտբոլասերների ութսուն տոկոսին չի հետաքրքրում:
Սա մեր տխուր եւ մտահոգիչ իրականությունն է, որը մեզ լուրջ մտորումների տեղիք է տալիս: Այնպիսի տպավորություն է, կարծես Մխիթարյանի կարգի առնվազն մի քսան խաղացող ունենք, որ նրա մասնակցության խաղն էլ չենք ցուցադրում:
Ինչ վերաբերում է խաղին, ապա լոնդոնյան ակումբն ակտիվ սկսեց խաղը եւ 6-րդ րոպեին հակագրոհի արդյունքում բացեց հաշիվը: Հենրիխ Մխիթարյանի հարված-փոխանցումից հետո գնդակը հայտնվեց ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթի մոտ, որը հարմար դիրքից գեղեցիկ եւ հնարամիտ հարվածով գրավեց դարպասը: 17-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մխիթարյանը, որը 5-րդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում:
Հենրիխ Մխիթարյանը 15-րդ հանդիպումն անցկացրեց ընթացիկ առաջնությունում եւ կատարեց նաեւ երկրորդ արդյունավետ փոխանցումը: Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»: Թիմերը բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ 53 միավորով բարձրացավ չորրորդ տեղ: «Լիվերպուլը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»:
1 Լիվերպուլ 27 20 6 1 59 15 44 66
2 Մանչեսթեր Սիթի 27 21 2 4 74 20 54 65
3 Տոտենհեմ Հոսպուր 27 20 0 7 55 27 28 60
4 Արսենալ 27 16 5 6 55 37 18 53
5 Մանչեսթեր Յունայթեդ 27 15 7 5 52 35 17 52
6 Չելսի 26 15 5 6 45 29 16 50


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան