Ֆրանսուա Ֆիյոնը 50 հազար դոլարով կազմակերպել է Պուտինի ու Total –ի ղեկավարի հանդիպումը
«Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 2015-ին միջնորդի դեր է կատարել լիբանանյան միլիարդատեր Ֆուադ Մահզումիի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նաեւ ֆրանսիական Total-ի տնօրենների խորհրդի նախագահ Պատրիկ Պույաննեի հանդիպումները կազմակերպելու գործում, ինչի համար ստացել է 50 հազար դոլար, հայտնում է RFI-ն։
Ֆիյոնի 2F Conseil խորհրդատվական ընկերությունը 2015-ի սկզբին պայմանագիր էր կնքել խողովակների արտադրության Future Pipe Industries ընկերության հետ, որը Ֆուադ Մահմուզիին է պատկանում։ Ֆրանսուա Ֆիյոնի ու լիբանանցի միլիարդատիրոջ կապերի մասին օրերս հայտնել էր նաեւ Mediapart պարբերականը։
Պայմանագիրը նախատեսում էր, որ Ֆիյոնը պետք է Մահմուզիին ներկայացնի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գաբոնի, Ալժիրի ու Կոտ դԻվուարի ղեկավարությանը, նաեւ ֆրանսիական բիզնեսի ներկայացուցիչներին։
2015-ի հունիսին Ֆիյոնը կազմակերպել էր Վլադիմիր Պուտինի ու Total-ի ղեկավար Պատրիկ Պույաննեի հանդիպումները։ Պույաննեն Ֆրանսուա Ֆիյոնի աշխատակազմի նախկին ղեկավարն է եղել, երբ վերջինը կապի նախարար էր։
50 հազար դոլարից բացի նախատեսված էին նաեւ տոկոսներ՝ յուրաքանչյուր կնքված գործարքից ։ Սակայն Future Pipe Industries–ից հայտնել են, որ Ֆիյոնը ոչ մի լրացուցիչ գումար չ ի ստացել։
Ֆրանսուա Ֆիյոնի շրջապատից հայտնել են, որ 2F Conseil խոհրդատվական ընկերությունը գումար չի ստացել ոչ ռուսական իշխանություններից, ոչ էլ ռուսական մասնավոր ընկերություններից։ Նաեւ պայմանագիր չի կնքել Total-ի հետ, իսկ «շահերի բախման մասին կասկածներն էլ անհիմն են, քանի որ ոչ Ֆիյոնը, ոչ էլ ընկերությունը այդ հանդիպումների հնարավոր հետեւանքների հետ որեւէ կապ չեն ունեցել»։
Երկու հանդիպումներն էլ կայացել էին 2015-ի հունիսին Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։
Ավելի վաղ Ֆիյոնը հայտնել էր , որ իր ընկերության հաճախորդների շարքերում չեն եղել ոչ ռուսական ձեռնարկությունների , ոչ էլ Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներ։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...