Ֆրանսիայում աբորտների հակառակորդներին պատժելու են
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել այն օրենքը, որը նախատեսում է պատիժ կայքերի ու վստահության հեռախոսների համար, որոնց միջոցով կանանց վրա ճնշում է գործադրվում ու միտումնավորում ապատեղեկացնում՝ որպեսզի նրանց համոզեն հրաժարվել աբորտից, հայտնում է RFI–ն։
Այսուհետ Ֆրանսիայում պատժելու են նրանց, ովքեր ցանկացած միջոցով, այդ թվում համացանցում կփորձի խանգարել կանանց տեղեկություններ ստանալ աբորտների մասին կամ էլ աբորտ անել։
Խոսքը հատկապես այնպիսի տեղեկությունների տարածման մասին է, որոնք միտումնավոր ապակողմնորոշում են կանանց՝ առողջության համար աբորտների հետեւանքների հարցում։
Ֆրանսիայում աբորտներին խանգարելու փորձերի համար պատիժ հայտնվել էր 1993-ին։ Այն նախեւառաջ տարածվում էր այն ակտիվիստների վրա, որոնք խոչընդոտում էին աբորտներ իրականացնող բուժհաստատությունների աշխատանքին։ Նրանց կարող էին պատժել մինչեւ երկու տարի ազատազրկումով կամ էլ մինչեւ 30 հազար եվրո տուգանքով։ Իսկ հիմա այդ պատժամիջոցը կտարածվի նաեւ համացանցի ու էլեկտրոնային հաղորդակցության միջոցների վրա։
Բայց պատիժը միայն վարչական է լինելու, բացի դրանից պատժվելու են միայն այն փորձերը, որոնք որոշակի կնոջ կամ կանանց որոշակի խմբի են խոչընդոտում աբորտի մասին տեղեկություն ստանալ։
Այս օրինագիծը բուռն քննարկումներ է առաջացրել է Ֆրանսիայի խորհրդարանում։ Կողմ են քվեարկել ձախերն ու կոնտրոնամետները։ Աջ Հանրապետականները դեմ են արտահայտվել։ Նրանք համարում են, որ այդ միջոցառումը խոչընդոտում է խոսքի ազատությանը։
Ֆրանսիայում տարեկան 200 հազար աբորտ է արվում։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...