Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետ ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի

Մեծ պատիվ էր․ Մարսելի քաղաքապետն ընդունել է Գարեգին 2-րդինԱվստրիայի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայում կայուն խաղաղության պայմանըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Միացյալ Թագավորության պետնախարարի հետԴիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta Post
Հայաստան

Կոնյակագործությունը հարվածի տակ է. կորցնում ենք շուկան. Տնտեսվարողները դիմում են վարչապետին

Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերություններ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց բողոքն արտահայտելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրոենսդրական փոփոխություններից:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության


Խոսքը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխության մասին է, որն ընդունվել է 2018 թվականի հունիսի 13-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի կողմից:

Նրանց խոսքով, արտադրող եւ արտահանող ընկերություններն արդեն զգում են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի բացասական ազդեցությունները՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչեւ արտաքին շուկայում դիրքերի թուլացում եւ կորուստներ:

Քննարկման արդյունքում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեն եւ ոլորտի ներկայացուցիչները կազմել եւ ընդունել են խնդրի կարգավորումը նախատեսող առաջարկությունների փաստաթուղթ-դիմումներ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին:

Դիմում 1

ԱԺ-ի կողմից 2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-359-Ն օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք, պարունակում է հետեւյալ ռիսկերը՝

1. Թանկացնում է տեղական արտադրության սպիրտը՝ դոլարային արտարժույթով մոտ 21 ցենտով: Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի հայաստանյան արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, եւ այնտեղ արդեն կան հաստատված գներ, որոնցով իրենք գնում են, մեկ լիտրի հաշվով այդ 21 ցենտը բավական թանկ է:

2. Կան ընկերություններ, որոնք սպիրտի պաշարներ չունեն եւ գնում են ուրիշից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացնում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է եւս 21 ցենտ ավելացնում, եւ արդեն ստացվում է 42 ցենտ: Արդյունքում համարյա կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ՝ մեր մրցակից երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած, որոնք նույնպես իրենց սպիրտը վաճառում են Ռուսաստանի Դաշնությունում: Արդյունքում մենք կորցնում ենք արտահանման շուկան, իսկ, օրինակ, Ադրբեջանը շահում է:

3. Ակնհայտ է, որ այս տուրքի պատճառով արտադրող եւ արտահանող ընկերությունները 100-200 դրամով ավելացնելու են սպիրտի ինքնարժեքը: Շղթայական ռեակցիայով այն ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա. խաղող մթերող ընկերություններն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, որն էլ ենթադրում է, որ կիջնի խաղողի սպառումը Հայաստանում:

4. Այս փոփոխության հեղինակները հավանաբար մտածել են, որ սույն փոփոխությամբ որոշակի չափով պետբյուջեն կարող է ավելանալ, սակայն հաշվի չեն առել, որ կկրճատվեն խաղողի մշակման, սպիրտի արտադրման եւ արտահանման ծավալները, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի ուրիշ հարկերի գծով պետական մուտքերի իջեցմանը:

Այսպիսով՝

Օրենքի այս փոփոխությունը հարվածում է նախ գյուղացուն (խաղողագործին), ապա՝ արտադրող, արտահանող ընկերություններին:

Սա կարող է վերածվել սոցիալական խնդրի:

Նկատենք նաեւ, որ Օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որեւէ ձեւաչափով, ինչը խիստ անընդունելի պրակտիկա ենք համարում եւ հույս հայտնում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն ու նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս գործելաոճը:

Հետեւաբար՝

Առաջարկում ենք վերանայել եւ շրջանառությունից հանել սույն թվականի հունվարից գործող այս Օրենքը:

Պատրաստակամություն ենք հայտնում Ազգային ժողովի եւ կառավարության հետ համատեղ քննարկել ցանկացած վիճահարույց հարց՝ խնդրո առնչությամբ:

Դիմում 2

Այսօր Հայաստանում կան կոնյակի եւ վիսկիի սպիրտ արտադրողներ: Կան նաեւ նորաստեղծ կամ փոքր ընկերություններ, որոնք կարող են դրանք գնել եւ արտահանել: Գնելու պահին նրանք, ըստ գործող օրենքի, պարտավոր են վճարել ներքին առեւտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը եւ նոր միայն արտահանել՝ որոշակի ժամանակ անց հետ ստանալով վճարված հարկերը կամ դրանց մի մասը:

Բայց այս տարվանից, օրինակ, վիսկիի ակցիզային հարկը շատ է բարձրացել: Եթե վիսկիի 1 լիտրի արժեքը մեծածախ առեւտրի դեպքում մոտավորապես 2 դոլար է կազմում, դրա ակցիզային հարկը 4560 դրամ է դարձել: Փաստորեն, արտադրողն իր արտադրանքի արժեքի 5-ապատիկը պետք է վճարի պետությանը, գումարած ավելացված արժեքի հարկը, նոր միայն կարողանա արտահանել, որից հետո որոշ ժամանակ անց հետ ստանա վճարած հարկերը կամ դրանց մի մասը: Սակայն այսօր, բացի խոշոր արտադրողներից ու արտահանողներից, ոչ ոք ի վիճակի չէ նման մեծ ծախսեր ենթադրող պասսիվ ներդրումների, քանի որ վճարված հարկերի ետ վերադարձը ժամանակ է պահանջում, իսկ ժամանակը, մեծ գումարների հետ կապված, ֆինանսական վակուում է առաջացնում:

Ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր: Այսինքն՝ ընդունենք մեկը սպիրտ արտադրող է, մյուսը՝ արտահանող: Արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել՝ առանց ընկերություն ստեղծելու: Սա հնարավորություն էր տալիս միավորելու երկու տնտեսվարողների գործունեությունը՝ պայմանագրային հիմունքներով: Այսօրինակ գործարքի արդյունքում ստացվում էր, որ առանց գնում կատարելու՝ արտահանողը, արտահանման գումարները ստանալուն պես, ակտով վճարում էր սպիրտի ինքնարժեքը, գումարած շահույթը: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս այլեւս նման պայմանագրային գործարք տնտեսվարողների միջեւ: Այսինքն՝ այն արտահանողը, որը լիցենզիա չունի, չի կարող արտահանել:

Այս Օրենքի տրամաբանությունից դատելով՝ արտահանող կարող է լինել միայն մեծ ձեռնարկությունը, իսկ փոքրերը չեն կարող զարգանալ, առանց հարկեր վճարելու ու մեծ գլխացավանքների ապրանք ձեռք բերել ու արտահանել:

Առաջարկություններ

Մշակել եւ ընդունել օրենք, որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց հարկ վճարելու՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, տուրքեր՝ հատուկ պայմանագրերի միջոցով, որոնք նախօրոք կգրանցվեն Հարկային տեսչությունում:

Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կոմերցիոն ընկերությանը տալիս է որոշակի քանակությամբ ապրանք, որը պետք է արտահանվի: Մյուս կողմն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է այդքանը արտահանել: Առանց հարկերի արտահանման նպատակով ապրանքը կտրվի երկրորդ կողմին: Երկրորդ կողմը կարտահանի, սակայն կվճարի միայն ապրանքի արժեքի համար: Եթե կառաջանա մնացորդ, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած կամ հարկեր չմուծած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:

Ստեղծել հատուկ պայմանագիր, որը կնվազեցնի հարկային խարդախությունների ռիսկերը եւ թույլ կտա ընկերություններին ավելի հեշտ ձեւով ներքին շուկայում ձեռք բերել ապրանքներ՝ արտահանման նպատակով:

Եզրակացություն

Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ եւ ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ, որպեսզի արտահանումը լինի առանց լրացուցիչ գումարներ վճարելու, ապա այն լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար: Այսօր եթե ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի խնդիր կա ալկոհոլի շուկայում, ապա չի բացառվում, որ վաղը այլ արտադրանքների համար էլ ԱԱՀ-ն կավելանա: