«Ռեալը» մի կերպ հաղթեց «Այաքսին»
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը», մեղմ ասած, ոչ այնքան տպավորիչ խաղով մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին»:
Խայտառակ եւ ամոթալի առաջին խաղակեսից հետո մադրիդցիները երկրորդ խաղակեսում փոքր ինչ լավ տպավորություն թողեցին եւ 60-րդ րոպեին Քարիմ Բենզեման բացեց խաղի հաշիվը:
Երբ Բենզեման դուրս եկավ խաղադաշտից, երկու րոպե անց «Այաքսին» հաջողվեց հաշիվը դարձնել 1:1, բայց 87-րդ րոպեին Ասենսիոն հաշիվը դարձրեց 2:1:
Մյուս խաղում «Տոտենհեմը» 3:0 հաշվով, սպասվածից շատ ավելի դյուրին հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ, որը մի շարք պատճառներով խաղում էր հիմնական կազմի 5-6 ֆուտբոլիստների բացակայությամբ:
Top-News.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին