Փարիզի թիմը շատատ ուժեղ էր «Մանչեսթեր Յունայթեդից»
Մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը: 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրն անցկացվեցին 2 հանդիպումներ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին եւ պարտվեց 0:2 հաշվով՝ ընդհատելով թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի 11-խաղյա անպարտելի շարքը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ֆրանսիայի չեմպիոնն ուներ նկատելի առավելություն, իսկ հաշիվը բացեց 52-րդ րոպեին: Անկյունային խաղարկման արդյունքում աչքի ընկավ մրցակցի հսկողությունից դուրս մնացած ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն:
60-րդ րոպեին գնդակը նաեւ երկրորդ անգամ հայտնվեց դաշտի տերերի դարպասում: ՊՍԺ-ի երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 3 րոպե անց նաեւ կորցրեց իրական գոլային պահ:
Խասղային օրվա 2 հանդիպումներից առաջ թիմերը լռության րոպեով հարգեցին ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթի» տեղափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը:
Իտալական «Ռոման» ընդունել էր պորտուգալական «Պորտուին», որտեղ հանդես են գալիս «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Կասիլիասը եւ Պեպեն: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով:
Նիկոլո Զանյոլոն 70 եւ 76-րդ րոպեին գրավեց Կասիլիասի դարպասը, իսկ Ադրիան 79-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:1:
Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 6-ին:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...