Պորոշենկո. Թշնամիները խանգարում են մեզ մեկ միլիարդ դոլար ստանալ Արտարժույթի միջազգային հիմնադրամից։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ «արտաքին թշնամիները» փորձել են խանգարել իր երկրին Միջազգային արտարժույթի հիմնադրամի հետ բանակցություններում։
Այսպիսի հայտարարություն է արել Պորոշենկոն այսօր, մարտի 20-ին, Տարածքային զարգացման խորհրդի նիստի ընթացքում։
«Ուզում եմ ընդգծել, որ ոչ ոք մեզ չի կանգնեցնի բարեփոխումների ճանապարհին։ Առանձին քաղաքական գործիչներ մեր արտաքին թշնամիների հետ միասին փորձել են խանգարել ՄԱՀ–ին Ուկրաինայի մասով որոշումներ կայացնելու հարցում»,– հայտարարել է նախագահ Պորոշենկոն։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան շատ ունի այդ միջոցների կարիքը, որը պետք է նրան տրամադրի ՄԱՀ–ը։
Պորոշենկոն նաեւ պարզաբանել է, որ մեկ միլիարդ ստանալը ՄԱՀ–ից կարեւոր է նաեւ այն պատճառով, որ դա նաեւ Եվրամիությունից մակրոֆինանսական օգնության հերթական մասը ստանալու պայմանն է հանդիսանում։
«Սրա հետ կապված ԵՄ–ի մակրոֆինանսական օգնությունը 600 միլիոն եվրո լրացուցիչ գումար է, որը մենք կստանանք ՄԱՀ–ի միջոցները ստանալուց անմիջապես հետո՝ Ազգային բանկի հաշվեհամարի վրա»,– ասել է Պորոշենկոն։
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել, որ ՄԱՀ տնօրենների խորհուրդը չեղարկել է իր նիստը, որտեղ պետք է վճռվեր Ուկրաինային ֆինանսական օգնության հերթական տրանշը տրամադրելու հարցը։
Ավելի ուշ, Ուկրաինայի Ֆինանսների նախարարությունը պարզաբանեց, որ այս որոշումը ՄԱՀ–ը կայացրել է վերջին իրադարձությունների պատճառով։ Խոսքը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների փաստաթղթերի ճանաչման, ինչպես նաեւ Ուկրաինայի կողմից Դոնբասի շրջափակման մասին է։

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...