Ճապոնիայի ԱԳՆ «աննորմալ իրավիճակ» է անվանել ՌԴ–ի հետ հաշտության պայմանագրի բացակայությունը
Մոսկվայի եւ Տոկիոյի միջեւ այդպես էլ չի կնքվել հաշտության համաձայնագիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։
Ճապոնիայի եւ ՌԴ–ի միջեւ հաշտության պայմանագրի բացակայությունը աննորմալ իրավիճակ է։ Այս մասին հաղորդել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդան՝ Տոկիոյում, երկու երկրների ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների մասնակցությամբ մարտի 20-ին կայանալիք «2+2» ձեւաչափի խորհրդակցության նախաշեմին տված հարցազրույցում։
«Ես նորմալ չեմ համարում այս իրավիճակը, երբ մեր երկրների միջեւ կնքված չէ հաշտության համաձայնագիր, չնայած որ պատերազմի ավարտից անցել է ավելի քան 70 տարի,– ասել է նա։ Մեր երկրների ղեկավարները վճռականություն են ցուցաբերում կնքելու այն տարածքային խնդրի վերջնական լուծման ճանապարհով՝ փոխադարձ ընդունելի ձեւաչափով»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր REGNUM գործակալությունը, Մոսկվայի եւ Ճապոնիայի միջեւ հաշտության պայմանագիր այդպես էլ չի կնքվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։
Ճապոնական կողմը հավակնում է չորս կղզիների՝ Կունաշիր, Իտուրուպ, Շիկոտան եւ Հաբոմաի։
Կրեմլի դիրքորոշումը հիմնված է այն փաստի վրա, որ հարավային Կուրիլները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով մտել են ԽՍՀՄ կազմի մեջ, եւ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի սուվերենությունը ձեւակերպված է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Top-News.am

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...