Քոչարյանի գործով բարձրաստիճան սպաներ են հարցաքննվել. փաստաբան
2008 թ. փետրվարի 23-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ցուցմունք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Սերժ Սարգսյանը, եթե անգամ Մարտի մեկի գործով ցուցմունքներ է ներկայացրել, ապա դրանք Քոչարյանի գործով ներկայացված չեն»,– ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ քննիչի կողմից դատարան ներկայացված ցուցմունքներից շատերը տվել են բարձրաստիճան սպաները.
«Կան սպայական կազմից բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր այս գործով հարցաքննվել են»,- ասաց նա։
Հարցին, արդյոք այս գործով ցուցմունք տվել է գեներալ Մանվել Գրիգորյանը, որ 2008թ. զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, Ալումյանը պատասխանեց, որ նման ցուցմունք այս գործով քննիչը չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ փետրվարի 1-ին Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակում մի քանի ժամ հարցաքննվել է Մարտի մեկի գործի շրջանակում ։ Հատուկ քննչական ծառայությունը սակայն NEWS.am–ի հետ զրույցում հայտարարել էր, որ չի մեկնաբանում այդ տեղեկությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...