153 աուդիտորական ընկերություններ փաստի առջեւ են կանգնել
Հայաստանի աուդիտորական 153 ընկերություններ խնդրի առջեւ են կանգնած. փետրվարի 1-ին նրանց որակավորման վկայականների ժամկետը լրացել է, Ֆինանսների նախարարությունն էլ հրաժարվում է դրանք երկարաձգել: NEWS.am-ի հետ զրույցում խնդրի մասին պատմեց Audit Star ընկերության տնօրեն Արմեն Մելքոնյանը:
«Ընդհանուր առմամբ 153 աուդիտորական ընկերության վկայականների ժամկետը կլրանա եւ այդ ընկերությունները չեն կարող գործունեություն իրականացնել: Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերի 24-ի կառավարության որոշմամբ հավանության է արժանացել աւոդիտորական օրենքի մի նոր նախագիծ, որով մեր վկայականները կդառնային անժամկետ: Այս նախագիծը պետք է ընդուներ 6-րդ գումարման Ազգային ժողովը, սակայն 6-րդ գումարման ԱԺ-ն շատ կարճ կյանք ունեցավ, լուծարվեց օրենքի ուժով, եւ նախագիծը տեղափոխվեց 7-րդ գումարման ԱԺ: Եւ եթե մի քանի ամիս երկարացնեին մեր վկայականները, դրանք այս նախագծով կդառնային անժամկետ, որովհետեւ նոր նախագծում ասվում էր, որ մեր վկայականները դառնում են անժամկետ, բայց փետրվարի 1-ից դրանք արդեն չեն համարվում գործող: Մենք մեղավոր չենք, որ ԱԺ-ն չի հասցրել ընդունել այդ օրենքի նախագիծը, դրա համար հարգելի կառավարություն, բարի եղիր երկարաձգել վկայականները, մինչեւ օրենքը ընդունվի եւ այս 153 աուդիտորները չհայտնվեն դրսում»,- ասաց Մելքոնյանը:
Audit Star ընկերության տնօրենը նշեց, որ նախկինում աուդիտորական ընկերությունները Ֆիննասների նախարարությունում 5 տարին մեկ որակավորման քննություններ էին հանձնում, եւ նրանց վկականաները երկաաձգվում էին, իսկ 2013 թվականից ստեղծվեց «Հաշվապահների եւ աուդիտորների» ՀԿ-ն եւ ֆինանսաների նախարարությունը լիազորեց այդ մարմնին կազմակերպել, անցկացնել քննությունները:
«Մենք ամբողջ կյանքներս քննություն չենք տալու, օրինակ՝ փաստաբաներն ու հաշվապահները մեկ անգամ են քննություն տալիս, ինչու մենք պետք է 5 տարին մեկ քննություն տանք, դա անարդար է մեր հանդեպ: Դրա համար աուդիտի այս նոր օրենքին ենք սպասում, որը, ցավոք սրտի ԱԺ-ն չհասցրեց ընդունել»,- ասաց նա:
Արմեն Մելքոնյանը հավելեց, որ իրենք այս հարցով նախորդ տարվա նոյեմբերի 5-ին դիմել են ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, եւ 1.5 ամիս հետո ստացել են փոխնախարարի պատասխանը, որ նպատակահարմար չեն համարում երկարաձգել իրենց վկայականների ժամկետը:
«Դեկտեմբերրի 29-ին նույն հարցով դիմել ենք վարչապետին, խնդրեցինք երկարաձգել մեր վկայականների ժամկետը: Վարչապետը նամակը ուղարկեց Ֆինանսների նախարարություն, որտեղից մենք գրեթե նույնաբովանդակ պատասխան ստացանք: Մենք ստիպված եղանք հունվարի 25-ին արդեն վարչական բողոքի տեսքով կրկին դիմել վարչապետին, մեր փաստարկները ներկայացրինք եւ ասացինք, որ հակառակ դեպքում մենք կդիմենք վարչական դատարան: Դեռեւս նամակի պատասխան մենք չենք ստացել: Եթե մեզ բավարարող պատասխան չստանանք, դատարանով պահանջելու ենք ճանաչել մեր իրավունքները, ճանաչման հիմքով մեր վկայականների ժամկետի կասեցումը դադարեցնել եւ երկարացնել կամ համարել անժամկետ, մինչեւ կընդունվի օրենքի նոր նախագիծը»,- եզրափակեց աուդիտորական ընկերության տնօրենը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...