ԴԱՀԿ-ն կալանք է դրել Սամվել Բաբայանի մեքենայի վրա ու հանելու է աճուրդի
Տարիներ առաջ շատ էր գրվում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պարտքերի մասին։ Դրանց վերաբերյալ դատական գործերը ու ածանցյալ գործընթացները շարունակվում են մինչ օրս։ Մասնավորապես, հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել Բաբայանի մեքենայի վրա ու այն հանելու է աճուրդի, ինչի մասին հայտնեց նրա պարտատեր՝ նախկին օդաչու, արցախյան պատերազմի մասնակից, գործարար Ալեքսանդր Աբրահամյանի ընտանիքը։ Դեռևս 2012-ին Ալեքսանդր Աբրահամյանը գումարի բռնագանձման հայցով դիմել էր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որն էլ 2013 թ. ապրիլի 3-ին՝ նախագահությամբ Ռ. Ափինյանի, պարզել էր, որ Ալեքսանդր Աբրահամյանը Սամվել Բաբայանին 2007-ին տվել է (ըստ ստացականների) 400 հազար դոլար։
Պարտքը, Աբրահամյանն առ այսօր չի կարողանում հետ ստանալ՝ կա չնայած Սամվել Բաբայանից հօգուտ իրեն 400 հազար ԱՄՆ դոլար կամ 164 միլիոն դրամ բռնագանձելու մասին հանուն Հայաստանի Հանրապետության կայացված և օրինական ուժ ստացած վճիռ։ Վճռից 6 տարի անց Սամվել Բաբայանի շահերի պաշտպանը դիմել էր Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի վճռի, սակայն երկու ատյաններն էլ վճիռը թողել էին անփոփոխ:
Ինչպես Hraparak.am-ին տեղեկացրեց Ալեքսանդր Աբրահամյանը, սրանից հետո Սամվել Բաբայանն իրեն սնանկ ճանաչելու հայցով դիմել է դատարան: Այս ընթացքում Ալեքսանդր Աբրահամյանը հայտնաբերել էր Բաբայանին պատկանող 2 գույք՝ բնակարան Ստեփանակերտում և մեքենա, որ Սամվել Բաբայանի կալանավորման ժամանակ տարվել էր Ազգային անվտանգության ծառայություն:
Հարցին, թե ինչու է նման մեծ գումար տվել, արդյոք բացատրություն եղել է, գործարարն ասաց.«Դե, իր գործերի համար, տարբեր: Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք, մոտիկ էինք, չէի սպասում, որ կխաբի: Ես իրեն տվեցի, ինքը միշտ ասում էր՝ կվերադարձնեմ, կվերադարձնեմ, մեկ անգամ երկարացրեցինք վերադարձնելու պահը, հետո, որ տեսա՝ չի վերադարձնում և սրոկները մոտենում են, դիմեցի դատարան»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...