Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք կարող ենք վստահել Դոնալդ Թրամփին Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել Նոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար «Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորություն Երկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. Խուդաթյան Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններով Առաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. Խուդաթյան Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանք Արդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունը Ուկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Մենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովԱռաջիկա 10 տարում ԱԷԿ-ը միացված կմնա ՀՀ էներգահամակարգին. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներՄի շարք հասցեներում լույս չի լինիԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ու Իրանի ԱԳ նախարարը կհանդիպեն Ստամբուլում. AxiosՊոլիտեխնիկի նախակրթարանում իրականացվում են բարեկարգման և արդիականացման աշխատանքներՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել էՀայաստանի դպրոցների ավելի քան 80 տոկոսում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներՀնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. ՄոդիSMS-ը թույլ օղակ է. ինչո՞ւ են հազարավոր մարդկանց WhatsApp-ի հաշիվները կոտրել և ինչպես խուսափել դրանիցՄարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվերՎթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԻսպանիան աջակցում է Հայաստանին խաղաղության գործընթացումՌուսաստանի կարծիքով Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ ենԻնչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցելԻրանա-ամերիկյան բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում. ISNAՈՒԵՖԱ-ի FDEP ծրագիրն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում

«Ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին չխառնվի». ինչի մասին է դատարանում խոսել Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի հարցի քննությանը շուրջ երկու ժամ ելույթ է ունեցել և մանրամասն ներկայացրել 2008թ. Մարտի մեկի իրադարձություններից առաջ բանակում ստեղծված իրավիճակի, ԵԿՄ–ում առաջացած խմորումների, ինչպես նաեւ՝ հայտնի «0038» հրամանի մասին։ Այսօր՝ փետրվարի 1-ին դատարանում Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյան ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում ներկայացրել է 2008թ. փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցության մանրամասները։

«Քոչարյանի խոսքով՝ այդ օրերին՝ տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայիննները միանան ցուցարարներին։ Խոսվում էր, որ նրանց պետք է միանային նաև պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարն էր։ ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին»,- ասաց նա։

Երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին և ցուցում տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը։

«Նա ցուցում է տվել, ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին հանկարծ չխառնվի։ Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաներն, ովքեր որ պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները»,- ասաց նա։

Ալումյանն ասաց, որ երկորրդ նախագահն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038» հայտնի հրամանին։

««0038» հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր–Պետրևոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, երբևիցե նման հրամանները չեն ուղակվել նախագահական, որպեսզի նա այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ այդ հրամանը պահի իր մոտ»,– պատմեց նա։

Պաշտպանը վստահեցրեց, որ երեք նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանում չի եղել նման օրենքի պահանջ կամ ընդունված պրակտիկա, որպեսզի պաշտպանության նախարարների հրամաններն ուղարկնեն նախագահական նախապես համաձայնեցնելու կամ հրամանն արձակվելուց հետո այն ուղարկեն ի գիտություն։

«Էնպես չի, որ պաշտպանության նախարարը հրաման արձակի, հետո զանգի՝ ասի՝ շեֆ, նման բան եմ արել»,– ասաց նա՝ հերթական անգամ ընդգծելով, որ այդ հրամանի մեջ չկա մի բան, որի համար ոչ միայն քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկվել, այլև՝ ամաչել։

«0038 հրամանի մեջ որևէ վատ բան չկար»,– ընդգծեց նա։

Հիշեցնենք՝ 2008թ. փետրվարյան օրերին սպասվում էր, որ ընդդիմությանը կմիանան ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը: Մանվել Գրիգորյանն այդ ժամանակահատվածում զբաղեցնում էր նաև ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը։