Զբոսաշրջիկների վրա կատաղած շուն է հարձակվել
«Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասում՝ Մաթոսավանքի տարածքում, զբոսաշրջիկների վրա հարձակվել է կատաղության բոլոր սինդրոմներն ունեցող շուն։ Այս մասին տեղեկացանք «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջից:
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Շան մոտ առկա է եղել կախված ու քարացած ծնոտ, բերանից գնացել է փրփուր և ոչ մի ռեակցիա չի տվել պաշտպանվելու համար իր կողմ շպրտվող քարերին ու փայտերին։
Քանի որ նրա հետ եղել են մի քանի ուրիշ թափառական շներ, շատ հնարավոր է, որ հիվանդությունն իրական լինելու դեպքում մնացածն էլ վարակված լինեն։ Եթե կատաղությունը կա, ուրեմն հեշտությամբ կարող է թափանցել քաղաք կամ վարակել վայրի կենդանիներին։ Հնարավոր է, որ այն շներին անցել է հենց վայրի կենդանիներից։
Խնդրում ենք պատկան մարմիններին միջոցներ հանձն առնել այս փաստը ստուգելու և հնարավոր վտանգի դեմն առնելու համար։ Մենք անձամբ կհետևենք, որպեսզի այս ամենը չվերածվի թափառական շների մասսայական սպանդի, այլ դառնա հնարավոր վտանգի ստուգման և զուտ վնասազերծման պրոցես։
Փաստի մասին արդեն տեղյակ ենք պահել «Դիլիջան» ազգային պարկի տնօրինությանը»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...