ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես
«Ժամանակ» թերթը գրում է. ««ՊԵԿ-ի ու ՊԵԿ նախագահի շուրջ աղմուկը նոր ու հետաքրքիր փաստեր է հանում ջրի երես: Մասնավորապես՝ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տարիներ առաջ մարդկանց պարտադրված պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերից մեկի՝ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահը՝ Հովհաննես Պետրոսյանը, միաժամանակ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին պատկանող «Փի- էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հիմնադրման նախաձեռնողն է, հիմնադիր բաժնետերերից մեկը, ինչպես նաև ընկերության տնօրենը:
Մինչ այդ, Հովհաննես Պետրոսյանը «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի ավագ մենեջերն էր և ղեկավարել է հաշվապահական, խորհրդատվական ծառայությունների բաժինը: Իսկ մինչ այդ էլ ղեկավարել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաշվապահական հաշվառում և աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչությունը:
Հայտնի է, որ «Քեյ- Փի-էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ն պատկանում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պետական պաշտոնի անցնելուց հետո նրա կինն ու աղջիկն են զբաղվում այդ գործով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...