Ի՞նչ է հայտարարագրել Շենգավիթ համայնքի ՔՊ-ական ղեկավարը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու և 2018թ. տարեկան հայտարարագրերը:
Նշենք, որ Ռ. Մկրտչյանը Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2018թ. նոյեմբերին: Նշված երկու հայտարարագրերը ներկայացրել է 2019թ. հունվարի 24–ին և 25–ին:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից տեղեկանում ենք, որ բացի անշարժ գույքի վերաբերյալ տվյալներից, այլ տվյալներ չկան: Այստեղ նա հայտարարագրել է երկու բնակարան:
Իսկ արդեն 2018թ. տարեկան հայտարարագրում վերոնշյալ երկու բնակարանները չկան: Փոխարենը՝ 2018թ. տարեկան հայտարարագրում առկա է տեղեկատվություն դրամական միջոցների վերաբերյալ: Ըստ տարեկան հայտարարագրի՝ Ռ. Մկրտչյանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 840 000 ՀՀ դրամ, իսկ 2018թ. հարկային տարվա վերջում նվազել է՝ կազմելով 500 000 ՀՀ դրամ:
Ռազմիկ Մկրտչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...