ԱԱԾ-ում բոլորը կունենան նման բաճկոններ. Կոստյո՞ւմն է, որ պետք է «գեղեցկացնի»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին լայնորեն քննարկվեց նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանի անվանական բաճկոնը, որի վրա գրված են իր անունն ու «պատգամավոր» բառը։ Նա քննադատություններից պաշտպանվելու համար մատնացույց արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, թե ինչու չեն քննադատում նրան՝ նման բաճկոն կրելու համար։
Վերջինիս բաճկոնի վրա էլ գրված են նրա անունը եւ «ԱԱԾ»։ Երեկ մենք Վանեցյանին հարցրինք, թե ումն է անվանական բաճկոնի գաղափարը, եւ ինչու է ինքը կրում։ «Ես որոշել եմ փոխել ԱԱԾ աշխատակիցների համազգեստը, իսկ այն անվանական բաճկոնն ԱԱԾ նոր՝ փորձնական համազգեստն է։ Առաջնահերթ փոխվելու են սահմանապահ զորքերի հսկիչ անձնագրային կետերի աշխատակիցների համազգեստները, քանի որ կարծում եմ, որ քաղաքացիները, գալով Հայաստանի Հանրապետություն, առաջին պետական աշխատողին, որ տեսնում են, դա հենց այդ զորքերի աշխատակիցներն են, ու կարծում եմ, որ պետք է փոխել նրանց սովետական հին համազգեստը»։
Կոստյո՞ւմն է, որ պետք է «գեղեցկացնի» ԱԱԾ աշխատողին։ «Այո, պետք է լինի գեղեցիկ եւ աչքին հաճելի։ Այդ համազգեստն է, որ ես կրում եմ ու կարծում եմ, որ շատ գեղեցիկ է, եթե գեղեցիկ չլիներ, բոլորը չէին փորձի նմանվել ու կրել նման բաճկոններ»։
Վանեցյանն ասաց նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվանական բաճկոնն էլ ինքն է նվիրել՝ որպես փորձանմուշ։ ԱԱԾ տնօրենի խոսքով՝ համակարգի տարբեր ստորաբաժանումներ ունենալու են իրենց համար նախատեսված ու տարբերվող համազգեստ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...