Փաշինյանը՝ Փաշինյանի գործով. հետաքրքիր իրավիճակ ՄԻԵԴ-ում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստիպված է պատասխանելու նախկին իշխանությունների արարքների համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ նրա կառավարությունը պատասխանելու է հենց Նիկոլ Փաշինյանի գործով ՄԻԵԴ հարցադրումներին:
Անազատության մեջ գտնվելու ընթացքում (2010 եւ 2011թթ.) քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երկու բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ իր նկատմամբ հետապնդումներն ու դատապարտումը պայմանավորված են եղել ընդդիմադիր կեցվածքով եւ գործունեությամբ: ՄԻԵԴ-ն էլ այդ բողոքների հիման վրա կառավարությանն առաջադրել է հարցեր Փաշինյանի նկատմամբ գործողությունների իրավաչափության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանության վերաբերյալ:
Նկատենք, որ վարչապետ Փաշինյանը ՄԻԵԴ պատասխանում հրաժարվել է իրեն պատճառած նյութական ու բարոյական վնասների փոխհատուցումից, բայց եւ, ինչպես տեղեկացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը, «Քանի որ իր գործն ուղղակիորեն վերաբերում է 2008թ․-ի մարտիմեկյան իրադարձությունների ամբողջական համատեքստին, որի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը եւ արդարադատության իրականացումը վճռական նշանակություն ունեն Հայաստանի դեմոկրատական ապագայի եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կայուն մշակույթի ձեւավորման համար, շարունակելու է պնդել իր պահանջներն այնքանով, որքանով որ դրանք ծառայելու են հիշյալ նպատակներին»։
Դժվար չէ ենթադրել՝ այս գործով վճիռը կլինի հօգուտ Նիկոլ Փաշինյանի, ինչպես ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց նախկին քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործերով:
Ու նկատենք, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք հարուցված քրեական գործը, առաջադրված մեղադրանքները քայլ առ քայլ փլուզվում են ՄԻԵԴ-ում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...