Կուսակցականացնե՞լ ոստիկանությունը, թե ոչ
Միանշանակ է, որ պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա ճանապարհը այդ կառույցները նախարարություն դարձնելն է: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին եւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու քաղաքական ուժերի պահանջին:
«Ինչ է նշանակում դարձնել նախարարություն, դա նշանակում է, որ ոստիկանության պարագայում քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար: Սրանից բխում է, որ այդ ուժային կառույցը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է: Այսօրվա կարգավորման արդյունքում ոստիկանության եւ ընդհանրապես իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն այնտեղ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, հանգիստ, որ համակարգի կայունությունը չխաթարվի: Իսկ նախարարը հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար:
Այս դեպքում կան որոշակի չափանիշներ. Պետք է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա լինի, ոստիկանությունում աշխատած եւ այլն»,-ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ համաձայն է տեսակետին, որ այդ կառույցները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո:
Նա նկատեց, որ վերջին տարիներին առաջին անգամ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենն անձամբ գնացել եւ բյուջեի կատարողականի քննարկումներին մասնակցել է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...