Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը ՀՀ-ում երրորդ «Մարիոթ»-ի կառուցումն է
«Հրապարակը» գրում է. «Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմքերն ամենակարևոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոցներին: Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը և շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Արժե կարդալ: Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության և մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատվածը:
Չէ որ ՀՀ վարչապետը 2019-ը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» տարի և խոստացել, որ իրենց ողջ ներուժը կենտրոնացնելու են տնտեսական զարգացման ուղղությամբ: Լրագրողի հարցին, թե «ինչ համաձայնություններ եք ձեռք բերել և բերել եք արդյոք Դավոսից ինչ-որ կոնկրետ պայմանագրեր Հայաստանի համար», Փաշինյանը պատասխանել է. «Ես այնտեղից բերեցի կոնկրետ գաղափարներ... մենք այժմ պետք է գտնենք կոնկրետ գործընկերներ հայաստանյան և ռուսաստանյան գործարարների թվում կամ այլ երկրներից գործարարների, քանի որ կան որոշ շատ լավ գաղափարներ»:
Լրագրողը, բնականաբար, հետաքրքրվել է՝ ինչ գաղափարներ են դրանք: Եվ ինչ, պարզվում է՝ ամենաուշագրավ գաղափարը «Իրանի հետ սահմանին մեծ «Մարիոթ» հյուրանոցի կառուցման գաղափարն է»: Եվ վարչապետը բացատրում է, թե որն է «Մարիոթ»-ի քաղաքականությունը, որ նրանք չեն կառուցում շենքը, այլ վարձակալում են, ուստի հիմա պետք է մեկը կառուցի, և դրա համար պետք է ներդրող գտնել, որը կհամաձայնի հյուրանոցի շենք կառուցել և այլն: Իսկ դուք ասում եք՝ տնտեսական աճ, տնտեսական հեղափոխություն, աշխատատեղեր, ՀՆԱ-ի աճ:
Պարզվում է՝ Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը Հայաստանում, կարծեմ, երրորդ «Մարիոթ»-ի կառուցումն է, և հիմա կառավարությունը զբաղված է «Մարիոթ»-ի համար շինարար փնտրելով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...