Եկատերինբուրգում հրշեջները կրակմարիչ են նվիրել երեք երեխաների փրկած հային
Եկատերինբուրգում հրշեջները կրակմարիչ են նվիրել 30-ամյա հային, ով երեք երեխաների կյանք է փրկել՝ հանելով նրանց այրվող տնից՝ հայտնում է «Е1.ru» տեղական թերթը։
Հունվարի 26-ին Գեւորգ Ավետիսյանը կնոջ հետ անցնելիս է եղել ծխացող սեփական տան կողքով, որը գտնվում է Գնչուական ավանի Պատգամավորական փողոցում։ Տան լուսամուտից նա տեսել է երեխաների, որոնք օգնություն էին կանչում։ Մեծահասակներ տանը չեն եղել։
Ավետիսյանը քարով կոտրել է ապակին եւ հանել 12 տարեկան երկու աղջիկների եւ 10 տարեկան տղայի։ Մինչեւ հրշեջների գալը նա հասցրել է նաեւ տանից հեռացնել կայանված ավտոմեքենան։ Հրշեջներին նրա կինն է կանչել։
Հունվարի 28-ին սվերդլովյան ԱԻՆ-ում Ավետիսյանին փոխանցել են վարչության պետի շնորհակալագիրը եւ կրակմարիչ են նվիրել։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...