Արարատ Միրզոյա՞նն է իր քավորին բերել ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։
«Խնդիրը պետք է լուծվի «Իմ քայլը» խմբակցության որոշման մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մոտեցմանը, ապա Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք, պետք է օժտված լինի կայունությամբ, այն չպետք է փոխվի ցանկացած կապրիզի պահանջով, բայց նաեւ պետք է հնարավորություն ընձեռվի այն արդիականացնել»:
Հնարավո՞ր է «արդիականացման» պահանջով վերադառնանք նախագահական համակարգին: «Դա նախ ժողովրդի ընտրության խնդիրն է, եւ ապա` ես չեմ կարող խոսել վարչապետի անունից»: Բայց նաեւ ԱԺ-ն կարող է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ «Իմ քայլն» ունի բացարձակ մեծամասնություն։ «Այո, դա այդպես է, բայց միեւնույն է` դեռ շատ վաղ է այդ մասին խոսել»:
Եվ մի «ինտիմ» հարց. Դուք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանյաց քավորն եք. Դո՞ւք եք իրեն բերել մեծ «քաղաքականություն», թե՞ նա Ձեզ` ԱԺ: «Արարատ Միրզոյանի հետ մենք անցել ենք երկար ուղի, միշտ կիսել ենք միեւնույն արժեքները եւ պատրաստվում ենք միասին էլ առաջ գնալ։ 15 տարի առաջ ոչ մեկս էլ չգիտեր, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի, որ մեկս մյուսին բերեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...