Պարգևատրումների հետքերով. ՊԵԿ ղեկավարը հրավիրվել է «Իմ քայլը» խմբակցություն (Տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր հրավիրվել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցություն։ Կառավարության պաշտոնյան զեկուցելու է վերջին շրջանում առավել քննարկվող պարգևատրումների հարցը։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ բացի պարգևատրումների հարցից, քննարկվելու են նաև «Հարկային օրենսգրքի» ներկայացված փոփոխությունները։
«Պարգևավճարների հարցը մեզ որոշակի մտահոգության տեղիք է տալիս և կարծում ենք, որ այդ հարցը վերանայման խնդիր ունի», – այսօր խորհրդարանում ասաց Լիլիթ Մակունցը։
Նրա խոսքով, հարցը պետք է մանրամասն ուսումնասիրել ու կառավարության հետ միասին գալ միասնական որոշման։
Aysor.am-ի հարցին, թե հնարավո՞ր է դրվի ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը՝ հաշվի առնելով նրա նշանակման և հետո պաշտոնավարման ընթացքի շուրջ հանրության դժգոհությունը, Լ.Մակունցը պատասխանեց.
«Ցանկացած հարց, որը մենք բարձրացնում ենք, ինքնանպատակ չէ։ Ես կարծում եմ՝ ոչ հանրության կողմից բարձրացվող հարցերն են ինքնանպատակ, ոչ օրենսդիր և ոչ էլ գործադիր մարմնի կողմից։ Մենք ինչ խնդրի մասին խոսում ենք, ուզում ենք, որ դա լուծում ստանա։ Այս պահին չեմ կարող ձեր հարցին պատասխանել, այս պահին նման խնդիր չենք դնում։ Մենք խնդիր ենք դնում լուծել այս պահին մեր առջև դրած խնդիրները։ Ինքնանպատակ ոչինչ չկա, եթե պետք է քայլ անենք, որը ունենալու է հստակ լուծում, եկեք անենք այդ քայլը»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...