Հրդեհ կառավարական 3-րդ մասնաշենքում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 07:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԵ քաղաքաշինության պետական կոմիտեի, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման, առողջապահության, բնապահպանության եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչներին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...