Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով «Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթ Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործով Ֆինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներից Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերով Լիվերպուլը նոր պաշտպան ունի Հեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոց Երկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է «Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄ Կասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համար

Հունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկըՉինաստանը գործարկել է Նանչան–Բաքու երկաթուղային բեռնափոխադրումները Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքովԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցըԻրանից դեպի Հայաստան երկու չվերթ է չեղարկվել Եգիպտոսից Գազա է վերադարձել պաղեստինցիների առաջին խումբըՈվքեր են Ալեն Սիմոնյանի հետ մեկնում Մոսկվա Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ. ԹրամփՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնականԵթե Միացյալ Նահանգները զիջումների գնան, Իրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակըՉեխիան սահմանափակել է ռուս դիվանագետների տեղաշարժը«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում. The New York TimesՌուսական հարվածի պատճառով Խարկովում ավելի քան 820 բնակելի շենք է մնացել առանց ջեռուցման` 20-աստիճան ցրտինԱկնկալում ենք՝ Երևանի քաղաքականությունը մեր ռազմավարական պարտությանը ձգտող ​​դաշինքների չափանիշներ չի ենթադրում. ՌԴ ԱԳՆՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատախազություն (տեսանյութ)Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Դա նշանակում է ամեն ինչ անել, որ ԹՐԻՓՓ-ը հանկարծ չաշխատի․ Ալեն Սիմոնյանը՝ Ռուսաստանի ԹՐԻՓՓ-ին միանալու հավանականության մասինՎտանգը կանխվել է. իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
Հայաստան

Առաջ դատավորներին ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա՝ ուղիղ եթերից

Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

«Կան սկզբունքային մոտեցումներ, քանի որ այս պահի դրությամբ տեսնում ենք ներպետական ատյանի անարդյունավետությունը։ Այն վերջնականապես չենք սպառել, սպառելուց հետո ավելի հստակ կարող եմ պատասխանել։ Ներկա պահին չեմ կարող նաեւ բացառել , որ կդիմենք»,–նշեց նա։

Պաշտպանի խոսքով՝ ինքը կողմ է ՄԻԵԴ դիմելուն, Մանվել Գրիգորյանն է դեմ. «Հայցը պարտադիր չէ, որ կոչվի «Մանվել Գրիգորյանը՝ ընդդեմ Հայաստանի», որովհետեւ դրան դեմ է հենց Մանվել Գրիգորյանը, բայց իրավունքի պաշտպանության առումով, պաշտպանության իրավունքի խախտման առումով, արդար դատաքննություն իրավունքի խախտման առումով կարծում եմ, որ պետք է եւ անհրաժեշտ է դիմել, բայց դա իմ՝ պաշտպանի կարծիքն է»։

Հարցին՝ Սամվել Մայրապետյանի գործով կայացված որոշումը ինչ–որ ազդեցություն ունեցե՞լ է ՄԻԵԴ դիմելու որոշման վրա, փաստաբանը բացասական պատասխանեց. «Մենք ավելի շուտ էինք բարձրաձայնել առողջության հետ կապված հարցերը, դա կլինի վերջին հարցը, որով Մանվել Գրիգորյանին կհաջողվի մեզ համոզել դիմել կամ չդիմել։ Ես ինքս ինձ համար այդ որոշումը կայացրել եմ, քանի որ ակնհայտ ականատես եք եղել, թե ինչպես է նախագահող դատավորը փողոցի ճնշումների տակ որոշում կայացնում»։

Արսեն Մկրտչյանը նշեց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ակնհայտ վատթարանում է. «Հաճախ մեզ ասում են, թե եթե Մանվել Գրիգորյանի առողջությունը շատ վատ է, ինչո՞ւ նա գամված չէ անկողնուն։ Ես կհակադարձեմ, որ լրագրողը (Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը–խմբ.), որը հացադուլի մեջ մահացավ Նուբարաշեն ՔԿՀ–ում, նրա մասին էլ երբեք չեն ասել, որ անկողնուն գամված է եղել։ Պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել սեփական քաղաքացու նկատմամբ, պետք է մի քիչ ավելի բարձր գնահատել մարդկային կյանքը, հատկապես եթե այդ մարդը իր կյանքը նվիրել է հայրենիքին ու հայրենիքը պաշտպանելուն»։

Փաստաբանի համոզմամբ՝ դատական համակարգում մնացել են «վերջին մոհիկանները՝ 1-2 անկախ դատավորներ, լավագույն դեպքում 10–ը չեն գերազանցում, եթե թվարկեմ անուններ»։

Նրա կարծիքով՝ եթե նախկինում դատավորներին ցուցումները տրվում էին անմիջապես Բաղրամյան 26-ից, ապա դատավորների գործը այժմ ավելի բարդ է. «Մեծ հաշվով նախորդ իշխանությունների օրոք իշխանությանը հաճոյանալու որոշումների միտումը շարունակվում է մինչեւ օրս, ուղղակի փոխվել է մեթոդը. առաջ ուղղակի ցուցում էր տրվում Բաղրամյան 26-ից, հիմա դատավորների գործը բարդացել է։ Այժմ նրանք ստիպված են հետեւել ուղիղ եթերներին, որ հասկանան՝ ինչն է դուր գալիս գործող իշխանություններին եւ որ որոշումը կարող է դուր չգալ, դրանով է պայմանավորված Մանվել Գրիգորյանի՝ կալանքի տակ գտնվելը»,–հավելեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միեւնույն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։

Իսկ 2018թ. դեկտեմբերի 21–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

Դեռեւս սեպտեմբերին Մ. Գրիգորյանի նկատմամբ նշանակված էր բժշկական փորձաքննություն, որի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 16-ից ավելի հիվանդություն, այդ թվում` քաղցկեղ եւ շաքարային դիաբետ: Նրա առողջական վիճակի վերաբերյալ մտահոգություններ էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: