Դանակահարություն՝ Վարդենիսում․ սեղանակիցները ծեծել են իրար
ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հունվարի 26-ին Վարդենիսի կայազորային հոսպիտալից ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 29-ամյա Վազգեն Սիմոնյանն է․ նա հունվարի 26-ին ժամը 18:00-ին եղբոր՝ 27-ամյա Վահե Սիմոնյանի հետ գնացել է Վարդենիս քաղաքի «Հրաշք օջախ» ռեստորանային համալիր՝ իրենց ընկերոջ՝ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պողոսյանի որդու ծննունդը նշելու:
Որոշ ժամանակ անց անհիմն վիճաբանություն է սկսվել 23-ամյա Հայկ Համբարձումյանի հետ, որը եւս Վարդենիս քաղաքի բնակիչ է: Վիճաբանություն-ծեծկռտուքը շարունակվել է ռեստորանից դուրս, որի ժամանակ էլ Հ. Համբարձումյանը դանակով հարվածել է Վ. Սիմոնյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Վ. Սիմոնյանը, նրա եղբայրը և Դ. Պողոսյանը ծառայում են ՀՀ ՊՆ զորամասում:
Վարդենիսի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կասկածյալ Հ. Համբարձումյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...