Փաշինյանը շարունակում է թալանել երկիրը, ինչպես դա անում էր Հայաստանի առաջին նախագահը
Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը: Հունվարի 28-ին՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Թալին» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանից մոտավորապես 40 մլրդ դրամի հարստություն է դուրս բերվում, դա շարունակվում է, ընդ որում այս թեմայով ոչ ոք չի ցանկանում խոսել:
«Նիկոլը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին եւ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լեւոնը նույնպես պատասխանատու է բնակչության թալանի եւ սպանությունների համար», - նշեց նա:
Կարապետյանը հավելեց, որ հրադադարի ստորագրումից հետո այսպես կոչված խաղաղ շրջանում ավելի քան 3 հազար զինվոր է մահացել:
«Մեր զինվորների մահվան համար պատասխանատու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նահանջելու հրաման էր տվել, երբ մեր բանակը հաղթական երթով առաջ էր գնում»,-ասաց նա՝ խոսելով պատերազմի շրջանի իրադարձությունների մասին:
Նա վստահ է, որ «Նիկոլ Փաշինյանը, լրագրող լինելով, 25 հազար դրամի դիմաց կեղծ հոդվածներ է գրել եւ չի կարող իրեն որպես ժողովրդի ներկայացուցիչ ներկայանալ»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...