Էստոնիա է ժամանել ՆԱՏՕ-ի գումարտակի առաջին խոշոր ստորաբաժանումը
ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի առաջին խոշոր ստորաբաժանումը, որի կազմում են Մեծ Բրիտանիայի 130 զինծառայողներ, Էստոնիա է ժամանել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Էստոնիայի Պաշտպանության ուժերի Գլխավոր շտաբից:
«Բրիտանացի զինծառայողներն ուղեւորվում են մշտական տեղակայման վայր՝ Տապայի ավիաբազաներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Էստոնիայում են արդեն բրիտանացի 80 զինծառայողներ, որոնք էստոնացի գործընկերների հետ պատրաստվում են ընդունել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին:
Հաջորդ շաբաթ զինծառայողներ եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հետեւակի ռազմական մեքենաներ եւ ինքնագնաց հրետանային տեղակայանքներ կժամանեն Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից:
Էստոնիայում ՆԱՏՕ-ի գումարտակի կազմում կլինի 1,2 հազար մարդ՝ 800 զինվոր Մեծ Բրիտանիայից, մնացածը՝ Ֆրանսիայից եւ Դանիայից: Մեծ Բրիտանիան տրամադրում է նաեւ Warrior ռազմական մեքենաներ, Challenger 2 տանկեր եւ հետախուզական անօդաչուներ: Ֆրանսիան նույնպես ծանր ռազմական տեխնիկա է տրամադրում՝ Leclerc տանկեր եւ զրահամեքենաներ:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...