Գեւորգ Մուրադյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօր՝ հունվարի 22-ին հրավիրված 9-րդ նիստում միաձայն խորհրդի նախագահ ընտրվեց Գեւորգ Մուրադյանը։
Նա հոգեաբարձուների խորդրի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր։ Նրա թեկնածությունն առաջադրեց ԿԳ նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Կառավարությունից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ով թեկնածուին ներկայացնելիս նշեց, որ այժմ իրենք շեշտը դնելու են պրոֆեսիոնալիզմի վրա՝ համոզմունք հայտնելով, որ Գեւորգ Մուրադյանի փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ այն բարեփոխումների ճանապարհով տանելու համար։
Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց արեւելագետ, չինական կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանը:
Գեւորգ Մուրադյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, գիտական աշխատանքով է զբաղվել Եվրոպայում եւ Ամերիկայում։ 2016 թվականին եղել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ Այժմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ու ԳՀ լաբորատորիաների քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ՍՊԸ հիմնադիրը:
Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր այդ պաշտոնից։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...