Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումը ՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակում Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակ Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը «Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստը Վարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում Շվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացը Գարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարը IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում է

Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարըIWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները․ Արման Ավանեսյանը 6-րդ տեղում էՄասկը ռեկորդային գործարք է կնքել.xAI-ն միացվել է SpaceX-ինԱրգենտինայում այրվում են ազգային պարկի հնագույն անտառներըՇուտով ես հանդես կգամ այդ խարդախների դեմ դատական գործընթացում. ԹրամփՀունվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով«Վերամշակիր դա»․ Թափոնների տեսակավորումը որպես մշակույթՔլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործովՖինլանդիայի իշխանությունները պլանավորում են որոշ սառցահատներ տեղափոխել հարավային նավահանգիստներիցՀայաստանի բռնցքամարտի առաջնությունը կանցկացվի «WORLD BOXING»-ի նոր քաշային կարգերովԼիվերպուլը նոր պաշտպան ունիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է ԿիևՀեղինակազորված ալիքները պետք է ապահովեն 20–30% հանրօգուտ ծրագրերի հեռարձակում․ Գաբրիելյան Ուֆայում իններորդ դասարանցի աշակերտը զենքով ներխուժել է դպրոցԵրկու անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրը սուտ է. ԱՆ-ն պարզաբանել է«Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր»․ ԱԱՏՄԿասեցվել է Արտաշատի Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Մարկուս Ռիտերին համագործակցության և կատարած մեծ աշխատանքի համարԱռաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՆախարարի հավաստմամբ՝ մեծածավալ ճանապարհաշինության որակը վերահսկվել է նաև պետական լաբորատորիայի միջոցովԱՄՆ–Իրան լարվածությունը պետք է լուծվի դիվանագիտությամբ. Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումըՄենք կարող ենք վստահել Դոնալդ ԹրամփինՓայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԻտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արելՆոր ատոմակայանը լինելու է մոդուլային․ ՏԿԵ նախարար«Կինոդպրոց առանց սահմանների»ծրագրին մասնակցելու հնարավորությունԵրկաթգիծը թալանվել է ժամանակին. Հիմա Նռնաձորում դիտարկում ենք նաև երկաթգծի կառուցում. ԽուդաթյանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի դադարեցնի իր ավանդական դաշնակիցների հետ համագործակցությունը․ Լավրով«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խորապես մտահոգված է Սամվել Կարապետյանի որդու կողմից հնչեցված հայտարարություններովՀայաստանը մոդուլային ատոմակայանի մոդելների առաջարկներ ունի մի շարք երկրներից. ԽուդաթյանՈւկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսում են նաեւ ռազմական արձագանքԱրդարադատության նախարարին է ներկայացվել Քկ ծառայության 2025 թվականի հաշվետվությունըՈւկրաինան ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպությունԹեհրանը հաշվի է առել տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքներըՍուր էկզոգեն թունավորմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել ընտանիքի 5 անդամԹեհրանի արևմտյան շուկայում խոշոր հրդեհ է բռնկվելԲացահայտվել է խոշոր խմբաքանակի «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք (տեսանյութ)Չիլիի նախկին նախագահին առաջարկել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնումԻրանական ԱԹՍ-ն հետախուզում է անցկացրել Արաբական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակրի գտնվելու վայրումԵրևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մաքուր Երևան» ստեղծագործական մրցույթի մեկնարկը
Մամուլ

Տնտեսության թռիչքը հետաձգվում է. Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում կառավարությունը

«168 ժամ» թերթը գրում է. «Ներդրումների եւ տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կգտնվի 5,2-5,3 տոկոսի սահմաններում։ Սա, անշուշտ, փոքր-ինչ բարձր է պետական բյուջեով պլանավորված 4,9 տոկոս ցուցանիշից։ Բայց արդյո՞ք դա թռիչքաձեւ աճ է, որի մասին ոչ վաղ անցյալում հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տնտեսական աճի այն ակնկալիքները, որը հաջորդ տարվա համար ունի կառավարությունը, շատ հեռու են թռիչքային լինելուց։ Ժամանակին 2019թ. համար ճիշտ նույնպիսի կանխատեսում ունեին նաեւ նախկին իշխանությունները, թեեւ նրանք երբեւէ չէին խոսում թռիքաձեւ աճի մասին։

Ստացվում է, որ տնտեսական աճի վերաբերյալ նախկին ու ներկա իշխանությունների տեսակետներում ոչինչ չի փոխվել։ Եվ դա պատահական չէ։

Տնտեսության թռիչքաձեւ աճի մասին հայտարարությունները, որոնք ի հայտ եկան խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ոչ այլ ինչ էին, քան հասարակության շրջանում դրական սպասումներ ձեւավորելու փորձ։ Մի բան, ինչը միանշանակ հաջողվեց։ Սակայն դրա եւ բազմաթիվ այլ չիրականացրած խոստումների պատճառով այսօր կառավարությունը կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առջեւ։ Չպատճառաբանված եւ չհիմնավորված հայտարարությունների հետեւանքով կուտակվել են չափազանց բարձր սպասումներ, որոնք հեռու են իրականանալուց։ Ու դա սկսել է սպառնալ թավշյա հեղափոխությանն ու անձամբ դրա առաջնորդի հեղինակությանը։

Այս տարվա տնտեսական զարգացման ակնկալիքները վկայում են, որ կառավարությունն ինքը չի հավատում իր հայտարարած թռիչքաձեւ աճին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սպասվող ՀՆԱ 5,2 կամ 5,3 տոկոս ավելացումը գրեթե համարժեք է անցած տարվա ցուցանիշին։ Չնայած դեռեւս չեն հայտարարվել 2018թ. տնտեսական աճի արդյունքները, այնուհանդերձ, կանխատեսումները 5 տոկոսի սահմաններում են։

Ի դեպ, այն բավականաչափ ցածր է նախորդող տարվա տեմպից։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց վերջին տարիների համար ռեկորդային բարձր` 7,5 տոկոս տնտեսական աճ։ Բայց անգամ այդ ժամանակ խոսք չեղավ տնտեսական թռիչքի մասին։ Ու հիմա, չնայած այս տարվա ակնկալիքները շատ ավելի համեստ են 2017թ. համեմատ, կառավարությունը թռիչքաձեւ զարգացումների ու տնտեսական հեղափոխության մասին է խոսում` շարունակելով ջուր լցնել հասարակության սպասումների վրա։

Այլեւս պարզ է, որ մոտ ապագայում նման հույսեր չպետք է փայփայել։ Տնտեսական թռիչքը հետաձգվում է։ Թեեւ ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ու դեռ հարց է, թե դրա համար ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի։

Մոտակա ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացումների հեռանկարներ չեն տեսնում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Մասնավորապես, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ Հաջորդ երկու տարվա կանխատեսումը 4,6 տոկոս է։ Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց եւ այնպես, շատ հեռու է թռիչքային լինելուց։

Փոխանակ մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։

Պարզ չէ՞, որ նման պայմաններում ներդրումային մեծ հոսքեր, որոնք այդքան անհրաժեշտ են Հայաստանի տնտեսությանը, ոչ միայն տնտեսական թռիչք, այլեւ ընդհանրապես աճ ապահովելու համար, չեն լինելու։

Ո՞ւմ եւ ինչի՞ է սպասում կառավարությունը, պարզ չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում