Արթուր Վանեցյանի քենակալը դեռեւս չի նշանակվել. Որտեղ է նրան տեսնում իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռեւս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։
Չնայած կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում էներգետիկայի նախարարությունը նախատեսվում է միավորել տարածքային կառավարման կամ բնապահպանության նախարարության հետ, սակայն նախարար, փաստորեն, այլ անձ նշանակվեց։ Իսկ Վանեցյանի քենակալը, որը վերջին 15 տարիներին աշխատել է ՀԾԿՀ-ում, ըստ որոշ տեղեկությունների, կարող է վերադառնալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որի նախագահի պաշտոնը հուլիս ամսից թափուր է, քանի որ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018-ի հուլիսի 1-ին, իսկ նշանակվել էր 2013-ին` 5 տարի ժամկետով։
Նախկինում ՀԾԿՀ նախագահին նշանակում էր ՀՀ նախագահը։ Նոր Սահմանադրությամբ, ՀԾԿՀ նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը՝ վարչապետի ներկայացմամբ:
Ի դեպ, Լյովա Երանոսյանի պաշտոնանկությունից հետո թափուր է նաեւ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Սամվել Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ՆԶ հրամանատարին ոստիկանապետի միջնորդության հիման վրա, վարչապետի առաջարկով, նշանակում եւ ազատում է հանրապետության նախագահը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...