Դանակահարություն բուքմեյքերական գրասենյակում
Հունվարի 20-ին, ժամը 01.47-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին hաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը Գ.Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեից «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1993 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի եւ Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Լյովա Մ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Հմայակ Մ.-ի որովայնին եւ ազդրին՝ պատճառելով վնասվածքներ:
Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Լյովա Մ.-ն ներկայացել է Մարաշի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...