Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածվող 22-ամյա Նարեկ Գուրուրյանը Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղից է, Ղազախստան էր մեկնել ամռանը՝ աշխատելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Ավետիսյանը։
«Նարեկը մեր գյուղի բնակիչ է, անցած տարի էր ավարտել Գավառի համալսարանը, ամռանը մեկնել էր Ղազախաստան, որ գումար աշխատեր, հետ գար, ուսումը շարունակեր»,– ասաց նա։
Աշխատակազմի ղեկավարը պատմեց, որ Նարեկն ունի փոքր քույր, մայրն ուսուցչուհի է, հայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում։
«Նարեկն ասում է, որ կատարվածի հետ ինքը կապ չունի, բացի իր ասելուց՝ մենք էլ համոզված ենք, որ Նարեկը մեղավորություն չունի, քանի որ ինքն էությամբ լավ մարդ է, ինքը նման բան չէր կարող անել, շատ խելացի, բանիմաց երիտասարդ է։ Ուղղակի ազգամիջյան բախում են ցանկացել հրահրել, բայց կարծում ենք՝ Նարեկը մեղավոր չէ»,– ասաց Խաչատուր Ավետիսյանը։
Նշենք, որ Նարեկն այժմ Ռուսաստանի Դաշնությունում է, կալանավորված է, դատարանը քննում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ին Կարագանդայի ռեստորաններից մեկում վեճը վերածվել էր ծեծկռտուքի՝ սառը զենքի կիրառմամբ: Դանակահարված երիտասարդ ղազախ Ժանսեիտ Բակըտժանովը մահացել էր հիվանդանոցում, ևս մի քանիսը վնասվածքներ էին ստացել: Միջադեպի մասնակիցներից Թորգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը ձերբակալվել էին, իսկ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Նարեկ Գուրուրյանը դեպքից հետո տեսաուղերձով հայտնել էր, որ ինքը մասնակցել է զանգվածային ծեծկռտուքին, սակայն ոչ մեկի չի սպանել։


















































Ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել. նոր մանրամասներ Կարագանդայից
ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը. քննարկվում է նրա արտահանձնման հարցը
Կարագանդայում հայերի օբյեկտները հսկվում են
Ղազախստանի ՆԳՆ-ի պատասխանը Նարեկ Գուրուրյանի հայտարարությանը
Ես որևէ մեկին չեմ սպանել. Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդ
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին