Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով տուժել է BBC-ի նկարահանող խումբը
Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիայի նկարահանող խումբը տուժել է Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ռեբեկա Մորելեն:
«BBC-ի ամբողջ թիմը նորմալ վիճակում է. ոմանք մի քանի վնասվածք և այրվածք են ստացել: Չնայած մենք շատ ցնցված էինք, շատ վախենալու էր», - գրել է լրագրողը:
Մորելեն «հզոր պայթյուն» է անվանել հրաբխի ժայթքումը:
«Ընկնող քարերի հետ սարից ներքև վազելը, թեժ քարերից և գոլորշու եռացող արտանետումներից փախչելն այն փորձը չէ, որը ես երբևէ կցանկանայի կրկնել», - ասվում է լրագրողի մեկ այլ գրառման մեջ:
Մորելեն հավելել է, որ «ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել»:
Հիշեցնենք, որ Սիցիլիայում ժայթքել է Էթնա հրաբուխը, ինչի հետևանքով տասը մարդ վնասվածք է ստացել:

















































Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի վերջին խոշոր նավթավերամշակման գործարանին
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատութ...
Ֆրանսիայի Լալիկ թանգարանից գողացել են 4 միլիոն եվրո արժողությամբ զարդեր. Le Parisien
Ինչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներ...
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողով
Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է գալիս «Ուժեղ Հայաստան» դաշինքի ց...
Սահմանազատում, ԹՐԻՓՓ և բարեփոխումներ. ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ քա...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...