Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենային Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը Պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր Հոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատ Թուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ Երևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք) Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ) Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ Լրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդում Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունը

«Գազի նոր գինը ՀՀ իշխանության համար և՛ ձախողում էր, և՛ հաջողություն». Ալեքսանդր Ռար

«ՀՀ իշխանությունների գլխավոր խնդիրը մնում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության մարտահրավերներին:


Նա նշեց, որ ՀՀ նորընտիր իշխանությունների գերխնդիրը երկրի ներսում հայտարարված նպատակների իրագործումն է ժամանակին, քանի որ կա կառավարման փորձի բացակայություն, հանրային բավականին ուռճացված սպասելիքներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:

Ըստ նրա՝ վերջին ամիսները ցույց տվեցին, որ այդ խնդրի իրագործումն այդքան էլ հեշտ չէ, սակայն իրավիճակն ըստ էության «փրկեց» քաղաքական գործընթացների ակտիվությունը, որոնց միջոցով հնարավոր եղավ երկարաձգել չբավարարվող սպասումները:

«Ընտրություններից հետո այլևս այլ իրավիճակ է, քանի որ հասարակությունը, որը փոփոխություն էր ցանկանում և հավատաց, որ դա լինելու է, մինչև վերջ կանգնեց այս գործընթացի թիկունքին: Հակառակի ժամանակն է եկել: Ըստ էության, առաջին քայլը, որը ՀՀ իշխանությունները փորձեցին հաջողությամբ պսակել, դա Ռուսաստանի հետ բնական գազի գնի շուրջ բանակցություններն էին, որը կարելի է որակել և՛ հաղթանակ, և՛ ձախողում, քանի որ Ռուսաստանի հետ բանակցություններում չհաջողվեց գազի գինը սահմանին պահպանել նույն գնով այն դեպքում, երբ հայտարարվում էր, որ այն պետք է իջնի, սակայն հաջողվեց դուստր կազմակերպության ծախսերի հաշվին չփոխել գազի գինը սպառողների համար, որը ձեռքբերում է, քանի որ շատ էր խոսվում այդ կազմակերպության կողմից սահմանի գնի ուռճացման մասին: Այսինքն` Հայաստանը ներքին խնդիրը փորձեց մասամբ լուծել, իսկ արտաքինը` ոչ: Բայց իշխանությունները փորձելու են չկորցնել հասարակության վստահությունը»,- ասաց նա:


Բացի ներքին խնդիրներից, Ռարի որակմամբ, քիչ չեն խնդիրները նաև արտաքին ոլորտում` Ռուսաստանի հետ հարաբերություններ, ԱՊՀ գոտում անհուսալի հարաբերություններ, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ դեռևս չհստակեցված օրակարգ, և, ամենակարևորը՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններ, որի վերաբերյալ ՀՀ իշխանության մոտեցումը կարող է փոխել ներկայումս ստեղծված հարաբերական հանգիստ իրավիճակը՝ շփման գծում սրելով այն, կամ կարգավորել հակամարտությունը, որը քիչ հավանական սցենար է թվում նաև այսօր:

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա խնդիրները շատ են, քանի որ, ինչպես երևում է, չի հաջողվել փոխադարձ վստահության վրա կառուցված հարաբերություններ հաստատել: Գուցե պատճառը ՀՀ իշխանությունների ճկունության պակասն է: Բայց սա Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունն է, որից շատ բանէ կախված, քանի որ Ռուսաստանը շարունակում է պահպանել իր լծակները տարածաշրջանում: Հասկանալի է նաև այն, որ նոր իշխանությունները ցանկանում են ավելի պակաս զիջումների դիմելով հարաբերվել Ռուսաստանի հետ, ներկայումս դա ոչ մի խնդիր դեռ չի լուծել, խնդիրներն ինչպես կային, այնպես էլ պահպանվել են` ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, գազի գինը և մի շարք այլ խնդիրներ: Այստեղ անելիքները շատ են գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու և նոր էջից շարունակելու համար:

ԱՊՀ-ում, ինչպես տեսանք վերջին ամիսներին, Հայաստանն աջակիցներ չունի, ոչ մի հարցում Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում չաջակցեցին Հայաստանի դիրքորոշմանը, բացահայտվեց, որ թեժ քննարկումներ են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, այնինչ այդ պաշտոնը պատկանում էր Հայաստանին, և ըստ էության Հայաստանն այն կորցրեց: ԵՄ-ի հետ հարաբերությունների գլխավոր մարմնավորումը ՀՀ-ԵՄ համաձայնագիրն է, որը բավականին դանդաղ է ներդրվում, այս ուղղությամբ համարյա որևէ նորություն չկա:

ԱՄՆ-ի` ևս, թեև կա տեսանելի հետաքրքրություն ԱՄՆ-ի կողմից, որը գուցե առարկայանա առաջիկայում: Եվ գլխավոր խնդիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն է, տարեվերջին լսեցինք ուշագրավ հայտարարություններ ադրբեջանական կողմից կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայկական կողմից չկա որևէ հստակ պարզաբանում, թե ինչ պայմանավորվածություններ կան կողմերի միջև, որքանով են դրանք լուրջ: ՀՀ իշխանությունները կարևորում են ներքին օրակարգը, սակայն արտաքինն ավելի կարևոր է, քանի որ առնչվում է անվտանգությանը, և հակամարտության գոտում խաղաղությունը փխրուն է»,- ասաց Ռարը: