Ամերիկացի սահմանապահները փախստականների դեմ արցունքաբեր գազ են կիրառել
Հունվարի 1-ին Լատինական Ամերիկայից մոտ 150 միգրանտներ Տիխուանայից ոչ հեռու փորձել են հատել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Ամերիկացի սահմանապահները փախստականների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, փոխանցում է DW-ն:
ԱՄՆ սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ արցունքաբեր գազը կիրառել են, քանի որ բազմությունը սկսել է իրավապահների վրա քարեր նետել: Արդյունքում ձերբակալվել է 25 մարդ, որոնք թվում երկուսը դեռահաս են: Մնացյալ փախստականները կարողացել են վերադառնալ Մեքսիկայի տարածք: Ընդ որում՝ AP-ի թղթակիցը հայտնում է, որ միգրանտները սկսել են քարեր նետել սահմանապահների կողմից ուժ կիրառելուց հետո:
Մեքսիկայի ԱԳ նախարարությունը ներկայումս միջադեպի հետ կապված հայտարարություն չի կատարել: 2018-ի նոյեմբերին համանման միջադեպի հետ կապված Մեքսիկայի իշխանությունները քննություն էին նախաձեռնել՝ արցունքաբեր գազի կիրառումը գնահատելով որպես պետության դեմ զենքի օգտագործում:
Վերջին ամիսներին Լատինական Ամերիկայի հազարավոր բնակիչներ, որոնք ցանկանում են իրենց հայրենիքում աղքատությունից եւ բռնությունից ազատվել, փորձում են անցնել ԱՄՆ սահմանը: Նրանք Տիխուանայի շրջանում ճամբար են ստեղծել եւ հույս ունեն Միացյալ Նահանգներում ապաստան ստանալ: Ընդ որում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել է ամերիկյան սահմանի վերահսկողությունը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել