Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենային Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը Պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր Հոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատ Թուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ Երևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք) Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ) Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ Լրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդում Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասը

Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունը
Քաղաքականություն

Ո՞ւմ կամ ինչի հաշվին սպառողների համար գազի գինը չի թանկանա

Սպառողների համար գազի գինը չի բարձրանա․ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը․ «Քանի որ գազի գնի շուրջ վերջերս մամուլում շատ մեծ ծավալի քննարկումներ են տեղի ունենում, եւ ասվում է, որ Հայաստանի սպառողների համար գազը թանկանալու է, ուզում եմ ձեզ երկու բառով ներկայացնել երեկվա իրադարձությունների մասին։ Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ու այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարավող գազի գինը եւ ըստ էության կարող ենք ասել, որ եկել ենք լուծման, առվազն առաջիկա տեսանելի ապագայի համար»։

Այնուհետեւ ներկայացրեց այդ քննարկումների արդյունքը․ «Կա երկու օղակ գազի մատակարարման մեջ՝ մեկը «Գազպրոմ» ռուսական ընկերությունն է, նրանից դեպի Գազպրոմ Արմենիա մատակարավող գազը, եւ մյուս օղակը «Գազպրոմ Արմենիայից» դեպի մեր հայաստանյան սպառողներ գազի մատակարարումը։ Ըստ էության ստացվել է այնպես, որ «Գազպրոմ Արմենիան» եւ «Գազպրոմ» ընկերությունները պետք է վերանայեն գազի մատակրարման գինը, գնի մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունենալու եւ գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց մեր ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ, հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենալու»,- հայտարարեց Փաշինյանը։


Այդ ներքին կարգավորումները, որոնք զսպելու են գազի գինը սպառողների համար, որպեսզի այլ մեկնաբանությունների տեղիք չտան, Փաշինյանը պարզաբանեց․ «Ինչո՞ւ հիմա որոշեցի այս ձեւով դրա մասին ձեզ տեղյակ պահել, որովհետեւ գիտեմ, որ այդ լուրը հայտնի դառնալուց հետո պիտի շատ քննարկեն, վերլուծեն եւ ասեն, որ ահա այս լուծման պատճառով մենք որոշակի պարտք ենք կուտակելու եւ այդ պարտքի հետեւանքով որոշակի ակտիվներ պետք է նորից փոխանցենք Ռուսաստանին, այդպիսի կարգավորումների մասին խոսք չի գնում, խոսքը գնում է հենց ուղիղ նրա մասին, ինչի մասին ես ասացի, ես ասացի, որ ուրիշ հարաբերություն է ռուսական «Գազպրոմ» ընկերության եւ նրա դուստր ընկերության «Գազպրոմ Արմենիայի» հարաբերությունը, եւ ուրիշ խնդիր է «Գազպրոմ Արմենիայի» եւ մեր սպառողների հարաբերությունը, դրանք տարբեր բաներ են՝ առաջին օղակում գնային փոփոխություն տեղի կունենա, իսկ երկրորդ օղակում գնային փոփոխություն տեղի չի ունենա, առնվազն որոշակի ժամանակահատվածի համար կֆիքսվի այս վիճակը, որից հետո անհրաժեշտության դեպքում մենք նորից կանդրադառնանք, ընդհանուր առմամբ կարծում եմ՝ գազի թեման միշտ էլ մեր բանակցությունների սեղանին է լինելու, եւ մենք իհարկե ամեն ինչ անում ենք, որպեսզի սպառողների համար հավելյալ պրոբլեմներ չստեղծվեն, եւ ինչպես մի շաբաթ առաջ, այնպես էլ այսօր ես լավատես եմ, ուրախ եմ, որ այս փուլում մենք կարողացանք այդպիսի լուծման գալ»։

Նա նաեւ վստահեցրեց, որ երեկ Պուտինի հետ երկու հեռախոսազրույցների ընթացքում գազի գնից բացի որեւէ հարակից թեմա չի քննարկվել․ «Եվս մի բան եմ ուզում ասել, որովհետեւ գիտեմ, որ դա նույնպես մամուլում առաջիկայում վերլուծվելու է, թե այդ երկու հեռախոսազրույցների մասին ինչ է քննարկվել, ինչ հարակից հարցեր են քննարկվել։ Ես ուզում եմ ուղղակի ուղիղ ասել, որ մենք քննարկել ենք գազի գնի հարցը, գազի գնագոյացման հարցը, եւ բացարձակապես այլ հարցի հետ փոխկապակցվածություն այստեղ չկա։ Որոշեցի այս ձեւով ասել՝ ուղիղ, ամբողջական, որպեսզի այդ վերլուծությունների վերաբերյալ վերավերլուծություն անելու անհրաժեշտություն չլինի»։

Փաշինյանը սա համարեց լավ լուր, քանի որ չիրականացան կանխատեսումները գազի թանկացման վերաբերյալ․ «Կարծում եմ, ըստ էության, որ լավ լուր է դա, որովհետեւ լրատվական դաշտում եւ ընդհանրապես կապված նրա հետ, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիային» մատակարարվող գազի գինը պիտի բարձրանար, դրանից հետեւություն էր արվում, որ հայաստանյան սպառողների համար նույնպես պետք է բարձրանա։ Ուզում եմ ասել, որ նման բան տեղի չի ունենալու առնվազն առաջիկա պայմանագրային շրջափուլում, հետագայի համար էլ իհարկե մենք շատ լրջորեն կաշխատենք, եւ մեր խնդիրն է լինելու գազի գնագոյացման շուրջ ավելի հստակ եւ կանխատեսելի մեխանիզմներ ունենալը, եւ ընդհանրապես մեր գազային համակարգի արդյունավետությունը բարձրացնելը, եւ իհարկե այս հարցում մենք լիարժեք կհամագործակցենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։