Բելգրադում չորրորդ շաբաթն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության դեմ
Բելգրադում չորրորդ շաբաթն է շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության դեմ: Մոտ 25 հազար մարդ մասնակցել է բողոքի երթին Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է DW-ն: Ակցիայի կազմակերպիչներն են ընդդիմադիր կուսակցությունների միավորումը, որում ներառված են ինչպես ծայրահեղ ձախ, այնպես էլ ծայրահեղ աջ քաղաքական ուժերը: Միեւնույն ժամանակ AFP-ն տեղեկատվական գործակալության թղթակիցը նշել է, որ ցույցի ժամանակ քաղաքական որեւէ կուսակցության խորհրդանիշներ չեն նկատվել:
Բողոքի ցույցի մասնակիցների ձեռքին եղել են պաստառներ այնպիսի կարգախոսերով, ինչպիսիք են «Վուչիչը գող է», «Հերիք է ստել», «Ես չեմ լռելու»: Ցուցարարները դժգոհություն են հայտնել կառավարության եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի վարած քաղաքականության վերաբերյալ. Վուչիչին մեղադրում են, մասնավորապես, քննադատների նկատմամբ ագրեսիվ հռետորության մեջ, որն ստեղծում է երկրում անհանդուրժողականության մթնոլորտ:
Բելգրադում զանգվածային բողոքի ցույցերի ալիքը բարձրացել է դեկտեմբերի 8-ին, երբ ակցիայի անցկացման պատճառ էր Ձախակողմյա կուսակցության առաջնորդ, ընդդիմադիր Բորկո Ստեֆանովիչի դաժան ծեծը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին Սերբիայի հարավում գտնվող Կրուշեվաց քաղաքում: Քաղաքական գործչին հարվածներ էին հասցրել մետաղյա ձողով, ինչի հետեւանքով նա ծանր վնասվածքներ էր ստացել:
Բողոքի այս ցույցերն ամենանշանակալին են 2017 թվականի գարնանից ի վեր, երբ Վուչիչի՝ որպես նախագահ ընտվելու դեմ ի նշան բողոքի Սերբիայի փողոցներ էին դուրս եկել տասնյակ հազարավոր երիտասարդներ: Բողոքի հաջորդ ակցիան նախատեսվում է 2019 թվականի հունվարի 16-ին՝ սերբական քաղաքական գործիչ, Կոսովոյի սերբերի առաջնորդներից մեկի՝ Օլիվեր Իվանովիչի սպանության տարելիցի օրը:

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել